Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Ընդամենը ափսոսանք ենք հայտնում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:17, ուրբաթ, 06 փետրվարի, 2015 թ.
Ընդամենը ափսոսանք ենք հայտնում
     Տևական ժամանակ էր, ինչ նյութեր չէինք տեղադրում ՄԱՄՈՒԼ.am-ի խոսնակի էջերում: Բազմաթիվ հոդվածներ ու բոլոր ուղեկցող լուսանկարներն ու տեսալուսանկարային ռեպորտաժներն անհետացել էին էջից: MAMUL.am-ի տնօրինությունը գրեթե ամսից ավելի հայցելով մամուլի խոսնակների ներողամտությունը, գովազդում և տեղեկացնում էր, որ ընթանում են պրոֆիլակտիկ աշխատանքներ և նյութերը, լուսանկարներն ու էջերի վարկանիշները վերականգնվելու են: Վերջերս նկատեցինք, որ հիշյալ հիշեցումը դադարել է գովազդվել խոսնակի էջից, բայց թերություներն այդպես էլ մնացել էին: Հետևյալ գրությամբ ՄԱՄՈՒԼ.am-ից փորձեցինք պարզել պատճառները' ակնկալելով լիարժեք պատասխան.
«Հարգելի կոլեգաներ
Նիդերլանդական Օրագիրն էջեր ունի ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ-ում: Ձեր նախաձեռնած պրոֆիլակտիկ աշխատանքից հետո անհետացել են լուսանկարները, ավելին' 2014 թվականի օգոստոսի 20-ից հետո բոլոր տեղադրված նյութերն ու նաև առաջխաղացման համար նախատեսված որոշակի գումար: Մեզ սակայն ամենից շատ անհանգստացնում է կորսված նյութերն ու լուսանկարները' Հայոց Ցեղասպանության թեմաներով, ինչը անհարմար է դարձնում մեր աշխատանքը Ցեղասպանության հենց 100-ամյակի տարում:
Խոստացել էիք, որ դրանք վերականգնելու եք, բայց մինչ օրս վիճակը նույնն է:
Կուզեինք երկու տողով հայտնեիք, արդյո՞ք վերականգնվելու են գոնե հոդվածները, չի՞ լինելու հետագայում կրկին նման նախադեպ խափանումների համար: Նաև կոնկրետ հետաքրքիր է ի՞նչ տեխնիկական վերազինում է տեղի ունեցել ՄԱՄՈՒԼԻ խոսնակ բաժնում»:
Կարճ ժամանակ անց MAMUL.am_marketing հասցեից ստացանք հետևյալ էլ.նամակը.
«Հարգելի օգտատեր
Պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է 4.02.2015 թ.: Այն կարող եք կարդալ Մամուլի խոսնածի Ձեր էջի ծանուցումներում (էջի վերին աջ անկյունում` էջի անվանը կից)»:
Հիշյալ պաշտոնական հաղորդագրությունը, հրապարակված փետրվարի 4-ի ամսաթվով հետևյալ բովանդակությունն ուներ.
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք ավարտել ենք տեխնիկական աշխատանքները: Մամուլի խոսնակը լիարժեքորեն աշխատում է:
Պետք է տեղեկացնենք, սակայն, որ սերվերների որոշ դետալների ֆիզիկական խոտանի պատճառով, վերջին 3-4 ամիսներին որոշ նյութեր և նկարներ վնասվել են և դրանք վերականգնել հնարավոր չեղավ:
Սակայն ամբողջությամբ վերականգնվել է խոսնակների վարկանիշերն ու տեխնիկական այլ գործառույթներ և այժմ խոսնակ նախագիծն աշխատում է լիարժեք` նորացված և հզորացված սարքավորումներով:
Եթե Ձեր նյութերից որոշներում բացակայում են միայն նկարները, ապա կարող եք խմբագրել դրանք և ավելացնել միայն նկարները կամ ամբողջական նյութը:
Բացի վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը առաջիկա 24 ժամվա ընթացքում Ձեր դրամապանակ կփոխանցի գումար, որը կարող եք օգտագործել միայն նյութերի առաջխաղացման կամ գովազդային բանների ցուցադրման համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և մաղթում արդյունավետ աշխատանք»:
Բնականաբար այստեղ բացակայում են մեր շատ հարցադրումների պատասխանները:
Փաստորեն ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ երեք բաժինների «մամուլի խոսնակ» -ում մեր այսքան տարիների աշխատանքը զուր տեղը վատնվել է: Այլևս անվերադարձ կորան ոչ թե «որոշ» (ինչպես նշված է գրության մեջ), այլ բոլոր լուսանկարներն ու տեսաերիզները, նաև 2014 թվականի օգոստոս ամսվանից տեղադրված հոդվածերը: Ֆիզիկապես հնարավոր չէ այս տարիների, բոլոր նյութերի լուսանկարները վերականգնելը: Հայտնվում է, որ վերականգնվել են մասնակիցների վարկանիշերը, որը դեռ չգիտենք ինչի համար է այն պետք գալու:
Կատարվածի համար մենք իհարկե չենք մեղադրում մեր կոլեգաներին, ովքեր հնարավորություն են ընձեռել շատերին տարածելու ազատ մամուլի խոսքը: Այստեղ տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներից մեկի ընդամենը անփույթ աշխատանքն է, ով չի տիրապետել իր գործը ' խափանելով մեր աշխատանքը, խաղալով նաև MAMUL.am- ի անվան հետ:
Այս կապակցությամբ մենք ընդամենը ափսոսանք ենք հայտնում:
Հուսով ենք, որ այսուհետ նման թյուրիմացություններ և տհաճ անակնկալներ չեն կրկնվի և միասին հանուն մեր ժողովրդի կանցնենք մեր նպատակների իրագործմանը:
     .
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1777 | 0 | 0
Facebook