Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր դրոշ Հայաստանի համար: «Braind» ընկերությունը փաստում է մեր ներկա դրոշի աննպատակահարմարությունը

l Æ l
Հեղինակ`
l Æ l
13:30, կիրակի, 20 հունվարի, 2013 թ.
Նոր դրոշ Հայաստանի համար: «Braind» ընկերությունը փաստում է մեր ներկա դրոշի աննպատակահարմարությունը
     Գույները և խորհրդանիշը
    
     Ծիրանագույնը խորհրդանշում է հային բնորոշ աշխատասիրությունը, որը բերքատվության, նոր արժեքի ստեղծման և պետության առաջընթացի հիմքն է:
     Մանուշակագույնը խորհրդանշում է Արտաշեսյանների թագավորական Հայաստանի դրոշը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:
     Սպիտակ խաչը խորհրդանշում է Արցախյան պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն ու վերջնական հաղթանակի ամրագրումը: Ընդ որում, ռազմական գործողությունների ընթացքում սպիտակ խաչը պատկերված էր, թե զինվորների թիկունքին և թե ռազմական տեխնիկայի վրա, որն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում:
     Դրոշի անկյունային հատվածի խաչը խորհրդանշում է Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ քրիստոնեության ընդունումը: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպը և դարձավ առաջին պետականորեն քրիստոնեությունը ճանաչած երկիրն աշխարհում:
    
    
    

Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի Հանրապետության նոր դրոշի լայնության և երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը:
    
    


    
     Հստակ դիրքավորման բացակայություն և ճանաչելիության բարդություն

    
Այն երկրները, որոնք եռագույնի փոխարեն օգտագործում են պատկերներ, առավել տպավորիչ են և տարբերակման համար բավականաչափ պարզ են: Օրինակ` Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան և արդեն կարող ենք նշել` Վրաստանը:
     Հստակ դիրքավորում ունենալու համար հարկավոր են հստակ գաղափարներ, իսկ հաղթանակները, խաղաղ երկինքը և արարչական տաղանդն իրենց առանձնահատկություններով հատուկ են գրեթե բոլոր ազգերին:

    
    
     Գունային անհամատեղելիություն

    
Դիտարկումները ցույց են տալիս, որ կարմիր, կապույտ, կանաչ և նարնջագույն գույները շատ հաճախ զուգորդվում են հարավամերիկյան կամ աֆրիկյան հետամնաց երկրների հետ և էապես տարբերվում են զարգացած երկրների գունային կարծրատիպերից: Բացի այդ՝ ՀՀ Ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի ձևափոխված տարբերակում այլևս եռագույնը նախկինի պես չի օգտագործվում:


    
    
    
    
     Հ.Գ. Գիտակցում ենք, որ նախագիծ-առաջարկը կարող է ոչ միանշանակ արձագանքներ ունենալ և շատերի կողմից չընդունվել, սակայն ցանկանում ենք նշել, որ այն զուտ մասնագիտական, ստեղծագործ աշխատանքի արդյունք է և նպատակ չի հետապնդում ստվեր գցել կամ վարկաբեկել բոլորիս համար հոգեհարազատ դարձած պետական խորհրդանիշը: Նպատակն այն ավելի ազդեցիկ, տպավորիչ և ճանաչելի դարձնելն է:
     Ձեր կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
29222 | 25 | 1
Facebook