Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹՅՈՒՄ ԵՐԵՎԱՑՈՂ ՏՂԱՆ ԱՐԴՅՈՔ ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ԷՐ

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
16:02, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
ՏԵՍԱՆՅՈՒԹՅՈՒՄ ԵՐԵՎԱՑՈՂ ՏՂԱՆ ԱՐԴՅՈՔ ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ԷՐ
     Այս նկարները Ավետիսյանների ընտանիքի դեմ ոճրի իրականացման մեջ մեղադրվող Պերմյակովի նկարներն են: Առաջին երկու նկարները հանրությանը հայտնի դարձան այն ժամանակ, երբ Ավետիսյանների տանը հայտնաբերվեցին Պերմյակով մակագրմամբ զինվորական հագուստ և պարագաներ, և 102 -րդ ստորաբաժանման կողմից այդ նկարները հրապարակվեցին ու բոլորը փնտրում էին այնտեղ պատկերված զինվորին: Նկար 3-ը վերցված է Քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութից, որտեղ ամենայն հավանականությամբ շշմած երիտասարդը՝ Պերմյակովն է: Բայց.....
     Անզեն աչքով էլ համեմատելիս կարելի է այս նկարներում պատկերված տղաների մեջ գտնել էական տարբերություններ: Երրորդ նկարում տղան այտուցված դեմքով է, աչքերի տակ նկատվում են ուռած հետքեր և հասկանալի է, որ սրանք կարող են առաջանալ անքնության կամ ծեծի արդյունքում: Բայց երբեք հնարավոր չի մի քանի օրում ձևափոխման ենթարկվեն մարդու ականջները, որոնք ի ծնե լինում և մնում են նույն ձև, եթե վիրահատակն միջամտության չեն ենթարկվում: Չեմ կարծում, որ Պերմյակովին այս օրերի ընթացքում ենթարկել են պլաստիկ վիրահատության և փոխել նրա ականջի կառուցվածքը: Նկար 4-ում պատկերված ականջը վերցված է Նկար 1-ից, իսկ նկար 5-ում պատկերված ականջը ՝ նկար 3-ից: Համեմատելով այս երկու նկարները տեսանելի են, որ Քննչակա կոմիտեի կողմից հրապարակված տեսանյութի տղայի ականջի կառուցվածքը ամբողջությամբ տարբերվում է Պերմյակովի հետախուզման նպատակով հրապարակված նկարում գտնվող տղայի ականջից: Հիմա հարց: Արդյոք տեսանյութում երևացող տղան Պերմյակովն է, եթե այո, ապա ինչու է ձևափոխվել նրա ականջի կառուցվածքը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5451 | 0 | 0
Facebook