Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՐԱՅԻՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ

13:57, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
ՊԱՐԱՅԻՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ
     Հոգեբանական ակումբ
     ՊԱՐԱՅԻՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ
    
     Սեմինար-քննարկում
    
     Պարային հոգեթերապիան արտ-թերապիայի ճյուղ է: Այն իրենից ներկայացնում է թերապիայի մի տեսակ, որի ժամանակ մարդու ինքնարտահայտումը բերում է հոգեբանական խնդիրների հաղթահարման: Պարային հոգեթերապիան խթանում է անձնային աճը, ցուցված է շփման խնդիրներ ունեցող անձանց, տագնապային, դեպրեսիվ և այլ հոգեվիճակներում, ինչպես նաև բոլորին` անկախ նրանից Դուք գիտեք պարել, թե ոչ:
     Հանդիպումների ընթացքում կներկայացվեն.
     • Գաբրիել Ռոտի պարային հոգեթերապիայի դպրոցի պարային ալիքը` 5 ռիթմեր
     • Ալեքսանդր Գիրշոնի պարային հոգեթերապիայի դպրոցի տեխնիկաները
     • Աուտենտիկ շարժումներ
     Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, սակայն տեղերը սահմանափակ են:
     Հանդիպումը կկայանա հունվարի 24-ին (շաբաթ օրը), ժամը 13: 00-ին, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:
     Գրանցվելու համար կարող եք զանգահարել «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն` +374-10-581814, +374-77-581814 (բջջ.), +374-96-581814 (բջջ.) հեռախոսահամարներով:
Աղբյուրը` www.hogeban.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6168 | 0 | 0
Facebook