Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» դասընթաց

13:39, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» դասընթաց


     «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը սկսնակ հոգեբանների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրված այլ մասնագիտություն ունեցող անձանց համար մշակել է բովանդակալից և հետաքրքիր մի դասընթաց, որի նպատակն է հոգեբանական տեսական և կիրառական գիտելիքների, պրակտիկ հմտությունների և տեխնիկաների ուսուցանումը:

Կիրառական հոգեբանություն դասընթացին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ցանկանում են հասնել ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅԼՈՑ ՎԱՐՔԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ:


    

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ԾՐԱԳԻՐ

"Կիրառական հոգեբանություն" դասընթացը բաղկացած է 8 մոդուլներից.

Մոդուլ 1. Ընդհանուր հոգեբանության հիմունքներ 8 ժամ

Հոգեբանության` որպես գիտության ձևավորումը

Հոգեբանության ուղղությունները

Հոգեկանի և աշխարհի միասնականության մասին պատկերացումներ

Հոգեբանության մեթոդները

Մոդուլ 2. Շփման հոգեբանություն 8 ժամ

Անձի հաղորդակցման ոլորտը

Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցում

Ռապորտը՝ որպես հոգեբանի աշխատանքի հիմք

Ռապորտի հաստատման փուլերը և տեխնիկաները

Հոգեբանական ներազդման տեխնիկաները

Մոդուլ 3. Հուզական վիճակների կառավարման հոգետեխնիկաներ 8 ժամ

Անձի հուզական ոլորտը

Կոնֆլիկտային հուզական վիճակներ, սթրես, աֆեկտ, ֆրուստրացիա

Կոնֆլիկտային հուզական վիճակների կանխարգելում

Հոգեկան ինքնակարգավորման հասկացությունն ու էությունը

Հոգեկան ինքնակարգավորման մեթոդները

Կոնֆլիկտային հուզական վիճակների կառավարման և չեզոքացման մեթոդները

Մոդուլ 4. Սոցիալական հոգեբանություն 8 ժամ

Անձի հոգեբանական կառուցվածքը

Սոցիոտիպեր

Խմբում միջանձնային հարաբերություններ:

Կոնֆորմիզմ, լիդերություն, ղեկավարման ոճեր

Էգոցենտրիզմ, այլասիրություն/ալտրուիզմ/

Անձի սեռային առանձնահատկություններ

Ատրակցիայի մեխանիզմներ

Միջսեռային հարաբերությունների տիպոլոգիա

Սեր և սեքսուալ հարաբերություններ

Մոդուլ 5. Ներազդման հոգեբանություն 8 ժամ

Հոգեբանական ներազդման էությունը, մեխանիզմները

Ենթագիտակցականի վրա հոգեբանական ներազդման տեխնիկաները Մասայական վարքի հոգեբանություն

Ռապորտ և լիդերություն

Տոտալիտար կազմակերպությունների հոգեբանություն

Հոգեբանական մանիպուլյացիայի մեթոդները

Մանիպուլյացիոն ներգործություններից պաշտպանվելու հնարքներ

Մոդուլ 6. Հոգեախտաբանության հիմունքներ 8 ժամ

Հոգեկան խանգարումների հասկացությունը և տեսակները

Բնավորության շեշտվածություններ

Հոգեկան հիվանդություններ` տեսակները, պատճառները, բուժման մեթոդները

Դեպրեսիա

Հոգեկան դեստրուկցիա

Հոգեկան վամպիրիզմ

Հոգեկան խանգարումների ապաքինման հիմնական մոտեցումները

Մոդուլ 7. Պրակտիկ հոգեբանության հիմնական դպրոցներ 8 ժամ

Հոգեվերլուծություն` հիմնական դրույթներ, մեթոդիկաներ

Արտ-թերապիա և պրոեկտիվ տեխնիկաներ

Մարմնակողմնորոշված հոգեթերապիա

ՆԼԾ-ն՝ որպես հեղափոխություն ժամանակակից հոգեբանության մեջ

Քոուչինգը՝ որպես պոզիտիվ հոգեբանության գագաթնակետ

Մոդուլ 8. Հոգեբանական ինքնօգնություն 8 ժամ

Հոգեբանական ինքնօգնության հիմնական սկզբունքները, ե՞րբ է անհրաժեշտ հոգեբանի օգնությունը

Հոգեսոմատիկա և հոգեբանական օգնություն

Հաջողության հոգեբանություն: Ինքնազարգացման մոտիվացիա

Հոգեբանություն և ոգեղենություն: Հոգեբանության դերը անձի կատարելագործման հարցում

Դասընթացի տևողությունը` 64 ժամ, 2 ամիս

Դասընթացի ձևաչափը` թրեյնինգային

Դասընթացն անցկացվում է ռուսերեն լեզվով:

Դասընթացի արժեքը` 40.000 դրամ (ամբողջ դասընթացը)

Դասընթացավար` Տարաս Վավրիկ (հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան-խորհրդատու, բիզնես-թրեյներ, Ուկրաինա, ք. Կիև):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:

Հասցե` Մաշտոցի 40:
     Կայք` www.hogeban.am

Աղբյուրը` www.hogeban.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
18549 | 0 | 0
Facebook