Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս սգո օրերին ուր էիք կորել «շոու բիզնեսի» կեղծավորներ:

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
12:34, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
Այս սգո օրերին ուր էիք կորել «շոու բիզնեսի» կեղծավորներ:
     Այս օրերին, երբ ազգս սգում էր Ավետիսյանների դաժան մահը, երբ բոլորս կամա թե ակամա դառձել էինք արդար դատաստանի պահանջատերեր, տեսադաշտից ի սպառ կորել էին հայկական «շոու բիզնես» կոչված բնագավառի ներկայացուցիչները: Ուր էինք անհետացել, չբարեհաճեցիք ներկա գտնվել ոչ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների, ոչ էլ փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողակարգերին կամ հուղարկավորություններին: Դուք պետք է կաննգնած լինեիք եկեղեցու բակում հավաքված հազարավոր մարդկանց կողքին, պետք է լուռ սգայիք մեզ հետ միասին: Երևի այստեղ չէիք կարող ձեզ ցուցադրել, հագնվել ձեր մոդայիկ հագուստներն ու ձեզ «աստղեր» երևակայել: Դուք ձեր շատ իշխանավորների նման լռեցիք, թաքնվեցիք, որովհետև ստրկամիտ եք և չեք կարող ապրել ժողովրդի վշտով: Դուք միայն սովոր եք բեմից կեղծ ժպտալ մարդկանց, իսկ վեց ամսեկան երեխայի մահը սգալ չգիտեք: Ճիշտ է, ձեզանից ոմանք մի քանի գրառումներով փորձեցին արտահայտել իրենց զգացողությունները, բայց դուք շատ եք ախր, գոնե մի քանի տասնյակ իրենց արտիստ, հեռուստադեմք, դերասան ու շոումեն համարողներ այցելեիք Գյումրի: Միայն նկատեցի Համլետ Գևորգյանի և Կարգին Հայկոյի ներկայությունը, իսկ մնացածդ ուր էիք, որ ռեստորանում էիք քեֆ անում, կամ ում հարսանիքին մասնակցելու համար էիք նախապատրաստվում: Գյումրին ձեր հավեսը, սիրտը և տրամադրությունը էլ չունի, չհամարձակվեք մեզ մոտ համերգի կամ որևէ միջոցառման ներկայանալ, մենք ձեր զռզռոցների ու մուղամախառը կլկլոցների հավեսը չունենք: Գյումրեցիներից գոնե մի քիչ թասիբ վերցրեք ու հասկացեք ինչ է ամոթը «շոու բիզնեսի» կեղծավորներ: Դուք ավելի լավ է գնացեք կոորպորատիվ երեկոների մասնակցեք ու ձեր երջանիկ լուսանկարները մեր սգի օրերին տարածեք ձեր էջերում: Եվս մեկ անգամ ամոթ ձեզ, որ դժվարին պահին չկանգնեցիք արվեստների մայրաքաղաք հռչակված, երկրաշարժ ու բազում ցավեր տեսած գյումրեցիների ու ողջ հայ ազգի կողքին:
     Հ.Գ Նյութում դիտավորյալ ձեզ բառը գրել եմ փոքրատառով, քանի որ այդպիսի «արտիստներին» մեծատառ Ձեզ-ով դիմել հարկ չհամարեցի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3966 | 0 | 0
Facebook