Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԱՄՆ-ի դիրքորոշումը արցախյան հակամարտությունում (1991 - 2000 թթ.)

Սևակ Մելիքյան
23:57, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2012 թ.
ԱՄՆ-ի դիրքորոշումը արցախյան հակամարտությունում (1991 - 2000 թթ.)

Արցախյան հարցի շուրջ են սկսել ձևավորվել ՀՀի և շատ այլ երկրների միջև քաղաքական փոխհարաբերությունները: Սկզբից ևեթ ԱՄՆը բարյացակամ վերաբերմունք չի դրսևորում ԼՂի նկատմամբ` վերջինիս համարելով տարածքների բռնակցման միջոցով հարցի կարգավորման ձգտող կողմ: ԱՄՆի նման դիրքորոշումը ուներ իր բացատրությունը` ադրբեջանական նավթը, որը հանգեցնում է 1991 թ. սեպտեմբերին ամերիկյան ՙԱմոքո՚, ՙՅունոքալ՚ և ՙՄաք Դերմոթ Ինթերնեյշնլ՚ ընկերություններին մի շարք այլ համաշխարհային նավթային ընկերությունների կողմից ՙԱդրբեջանի միջազգային գործարկման ընկերություն՚ (ԱՄԳԸ) կոնսորցիումի հիմնադրմանը : Այս հարցում գործնական կիրառում է գտնում ԱՄՆՄեծ Բրիտանիա համագործակցությունը, որը հիմնված էր այն մոտեցման վրա, որ Ադրբեջանի նավթի արդյունահանման և տեղափոխման ոլորտներում ՌԴին կարելի է վերապահել ընդամենը ՙգործընկերոջ՚ դեր : ԱՄՆ կառավարությունը անկասկած պետք է լրջորեն ուսումնասիրեր իրադրությունը այս հարցի շուրջ, որովհետև ինչքան էլ շահագրգռված էր ԽՍՀՄի փլուզման հարցում, այնքան էլ չէր ցանկանում կորցնել իր վաղեմի ռազմավարական գործընկերջ` Թուրքիայի, այսպիսով նաև Ադրբեջանի վստահությունը` իր աշխարհաքաղաքական նկրտումների իրագործման հարցում: Սակայն միաժամանակ պետք չէր նաև լիովին ընդառաջ գնալ վերջիններիս, քանի որ նման քայլերով կարժանանար ՀՀի թշնամական վերաբերմունքին, ինչը ԱՄՆին ձեռնտու չէր, քանի որ այդ ժամանակ ի հակակշիռ ՌԴի Վրաստանում ազդեցություն ձեռք բերելու մասին ԱՄՆը չէր կարող մտածել. Վրաստանը չափից ավելի ռուսամետ էր:
     Արցախյան հարցում ԱՄՆի բացասական դիրքորոշումը սկսում է բացահայտորեն դրսևորվել հատկապես 1992 թ. փետրվարին, երբ պետքարտուղար Ջ. Բեյքերը հայտարարում է, որ ԱՄՆը Կենտրոնական Ասիայում քաջալերելու է Թուրքիայի քաղաքականությունն` ընդդեմ Իրանի : ԱՄՆի կողմից Թուրքիային հովանավորելը ուներ իր հիմքերը. Թուրքիան ՆԱՏՕի անդամ միակ մուսուլմանական պետությունն էր: Բացի այդ, թուրքական բանակի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացումից հետո 1980 թ. մարտի 29ին Թուրքիայի և ԱՄՆի միջև ստորագրվել էր համաձայնագիր տնտեսական համագործակցության և պաշտպանության մասին: Այս համաձայնագրի կնքումից մի քանի ամիս անց` սեպտեմբերի 19ին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ պատրաստել էր գաղտնի զեկույց, որտեղ հատուկ ընդգծված էր Թուրքիայի դերը ԱՄՆի միջինարևելյան քաղաքականության մեջ: Հաշվի առնելով այս ամենը ՀՀ կառավարությունը փորձում էր հարցի քննարկման և լուծումների առաջարկման մեջ ցուցաբերել զգուշավորություն, սակայն, մեր տեսանկյունից, դա երբեմն հանգեցնում էր ՀՀ շահերին հակասող հայտարարությունների, մասնավորապես` երբ Լ. ՏերՊետրոսյանը նշում է, որ ԼՂ հարցը Ադրբեջանի ներքին հարցն է: Սա հարցի բարձրացման սխալ սկիզբ էր: Դրա հետ մեկտեղ, ՀՀ նախագահը Ջ. Բեյքերին հայտնում է, որ ՙմեր քաղաքականությունն այն է, որ այդ ժողովուրդը պետք է ապրի իր հողի վրա: Ուստի պետք է ստեղծվի նրա անվտանգության երաշխիքներ, զինադադար հայտարարվի, և Ադրբեջանի ղեկավարության և ԼՂի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների միջև սկսվեն բանակցություններ՚ : Փաստորեն ՀՀ նախագահի խոսքում կար հակասություն. մի կողմից հայտարարվում էր, որ արցախյան հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է, մյուս կողմից` որ պետք են բանակցություններ ԼՂի և Ադրբեջանի իշխանությունների միջև:
     Դեպքերի ընթացքը կտրուկ փոխվում է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Քելբաջարի, Ֆիզուլիի գրավումից հետո: Սա ամերիկյան կառավարական մարմինները որակում են որպես չհրահրված հարձակում ԼՂի կողմից, իսկ Ս. Թաբոլթը նշում է, որ ԼՂն փորձում է օգտվել Ադրբեջանի կառավարության անկայուն վիճակից : Այս հարցը ճիշտ ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը և ԱՄՆում ՀՀ դեսպան Ռ. Շուգարյանը հայտարարում են, որ ԼՂի այդ քայլերը հրահրված են եղել ադրբեջանական կողմից: Ի պատասխան դրա` Ռ. Քազլերիչը նշում է, որ ԱՄՆի համար տարբերություն չկա, թե որ կողմն է հրահրում. փաստը Աղդամի գրավումն է ԼՂի կողմից: Ամերիկացի դիվանագետը շեշտում է նաև, որ համամիտ է ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ Մ. Ռաֆայելի այն մտքի հետ, որ ՙԼՂ իշխանությունները խաղ են խաղում, նրանք քանիցս ցույց են տվել իրենց նվիրվածությունը ազգային շահերին և նպատակներին, այդ իսկ պատճառով կարիք չկա հավաստել այն ռազմական գործողություններով՚: Ռ. Քազլերիչը նաև մտահոգություն է հայտնում այն մասին, որ ԼՂն, կողմ լինելով ՄԱԿի 822 բանաձևին և ԵԱՀԽի խաղաղության հաստատման նախաձեռնությանը, գործում է այլ ուղղությամբ և դարձել է ռազմականացված միավոր, որը հեռու է բազմակողմանի դիվանագիտությունից : Սակայն սա չարյաց փոքրագույնն էր այնպիսի մեղադրանքի առաջ, ինչպիսին էր, օրինակ, 1993 թ. օգոստոսին Ռ. Ֆորսայթը հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը հանգում է այն կարծիքին, որ ԼՂն նպատակամղված է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերին և հույսը դրել է տարածքների գրավման միջոցով հակամարտության կարգավորման վրա : Կարծում ենք, որ սա արդեն լուրջ ու նման քաղաքակրթություն ունեցող և աշխարհում ժողովրդավարություն ՙտարածող՚ երկրի կողմից չափազանց թույլ ու անհեթեթ քայլ էր այն դեպքում, որ նմանատիպ խնդիրներում ԱՄՆը դրսևորում էր ոչ միարժեք քաղաքականություն (օրինակ Կոսովոյում):
     1993 թ. մայիսյան դեպքերից հետո ԱՄՆը սկսում է գործածել նոր մարտավարություն` գիտաժողովներ հրավիրել արցախյան հարցի լուծման տարբերակների ուսումնասիրության համար և դրանց հրավիրել նաև հակամարտող կողմերի ներկայացուցիչներին: Նմանօրինակ խոշոր քննարկում էր 1992 թ. հունիսի 21ին ԼՂ հակամարտության կարգավորման հարցին նվիրված համաժողովը ԱՄՆում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Ոսկանյանը և արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շ. Քոչարյանը : Ցավոք, խաղաղության հաստատման իմաստով սրանք անօգուտ հայտարարություններ էին: Մինսկի խմբի գործունեությունը ևս անարդյունավետ էր, և հարցը փակուղի էր մտել: Այս պայմաններում մնում էր հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավել նաև հակամարտող կողմերին, և այդ երկրները 1993 թ. հունվարի 6ի համատեղ հայտարարությամբ առաջարկում են հակամարտությունը լուծել քաղաքական մեթոդներով` Եվրախորհրդակցության շրջանակում : ԱՄՆը ճկուն դիվանագիտությամբ անում էր ամեն ինչ` սեփական շահերը չվնասելու համար: Օգտվելով առիթից` ՀՀ նախագահը հայտնում է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների զինադադարի կնքման: Ինչպես հայտնի է, դրան կողմ էին Մինսկի համաժողովի բոլոր մասնակից երկրները, բացի Ադրբեջանից և Թուրքիայից: 1993 թ. ծավալված այս քննարկումները շարունակվում են նաև հաջորդ ամիսների ընթացքում ամերիկյան պատվիրակներ Ս. Թաբոլթի, Թ. Գաթի, Լ. Նափերի, Ռ. Ֆորսայթի, ԵԱՀԽում ԱՄՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ջ. Մարեսկայի, Հ. Գիլմորի հետ:
     Շուտով, թվում է թե ՙհամատեղ՚ լուծում որոնող երկու գերտերությունների ԱՄՆի և ՌԴի միջև սկսվում է բացահայտ մեղադրանքների տարափ` արցախյան հակամարտության կարգավորման շուրջ: Մեղադրանքները պաշտոնական էին, բայց սկզբնական շրջանում գիտական ոլորտներից ու ամբիոններից էին հնչեցվում: Նմանօրինակ ամենահայտնի դեպքերից մեկը 1994 թ. հուլիսի 1ին ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում Ջ. Մարեսկայի` ԼՂ հակամարտության խաղաղ լուծման հարցին նվիրված դասախոսությունն էր, որում վերջինս նշում է, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված բանակցությունների հաջող ընթացքին խոչընդոտում է ՌԴն :
     Այսպիսով, պարզ էր, որ ԼՂի հակամարտության խնդրի լուծումը տեսանելի չէր և ԵԱՀԿ համաժողովը անարդյունք էր: Այս փաստը հաստատվել է նաև 1996 թ. Լիսաբոնում ԵԱՀԿ գործող նախագահի` ընգրկված հայտարարության մեջ` ԵԱՀԿ գագաթաժողովի փաստաթղթում. ՙՄինսկի կարգավորման սկզբունքների վերաբերյալ կողմերի տեսակետերի հաշտեցումը հաջողությամբ չպսակվեց՚ :
     1996 թ. ԼՂ հարցը արժեվորվում է մի կարևոր իրադարձությամբ: Ամերիկյան կողմը, որը մինչ այդ ԼՂի ներկայացուցիչների հետ հանդիպումներ էր ունենում միայն ԼՂի տարածքում, այժմ պաշտոնական հրավերներ է ուղարկում ԼՂի ղեկավարներին: Այսպես, 1996 թ. հունվարի 28ից փետրվարի 1ը Վաշինգտոն է այցելում ԼՂի պատվիրակությունը (նախագահ Ռ. Քոչարյան, Ա. Ղուկասյան, Ա. Հարությունյան): ԱՄՆում պատվիրակությանն ընդունում են բարձր մակարդակով : Սակայն դա ԱՄՆի հերթական խաղերից էր, քանի որ դրան զուգահեռ ԱՄՆի կողմից կատարվում է մի քայլ, որի պատասխանը ոչ մի կերպ չենք կարողանում գտնել: Դա 1996 թ. հունվարի 812ը Վաշինգտոնում անցկացվող ՙՄարշալի ժառանգությունը. ընկերակցություն հանուն ապագայի՚ խորագիրը կրող սիմպոզիումն էր, որը կազմակերպված էր բարձր մակարդակով` ԱՄՆի նախագահի հատուկ հրավերով, սակայն որին Ադրբեջանն ու ՀՀն հրավիրված չէին: Ադրբեջանի հրավիրված չլինելու փաստը հասկանալի էր` 907 հոդվածի սահմանափակումները, անհասկանալի էր ՀՀի հրավիրված չլինելը:
     1997 թ. մայիսի ընթացքում համանախագահները մշակում են համընդգրկուն կարգավորմանը միտված միասնական մոտեցում, որը կազմված էր հարցի լուծման երկու խմբերից` զինված հակամարտության ավարտի առաջնային միջոցառումները և երկրորդ` ԼՂի կարգավիճակի ուսումնասիրության խումբը: Այսպիսով հակամարտության կարգավորման հարցը դրվում էր փուլային լուծման: Քանի որ ՀՀն և Ադրբեջանը տվել էին իրենց համաձայնությունը, այժմ համանախագահները իրենց ջանքերը կենտրոնացնում են այն բանի վրա, որ համարժեք պատասխան ստանան նաև ԼՂից: Սակայն հետագայում կնշվի, որ ԼՂն ՙշարունակում էր բացասական դիրքորոշումը համանախագահների առաջարկների հիման վրա բանակցություններ վարելու հարցում՚: Այնուամենայնիվ, համանախագահները ստիպված էին փաստել, որ 1997 թ. ապրիլին կայացած բանակցությունների հերթական փուլը հստակ ցույց է տվել, որ դրանք փակուղի են մտել` ուղեկցվելով անպտուղ քննարկումներով : Այս փաստը շեշտվելու էր նաև նախագահ Ռ. Քոչարյանի` ՄԱԿի գլխավոր ասամբլեայի 53րդ նիստի ելույթում, որում մասնավորապես ասված է. ՙՑավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում՚:
     Այս ամենի հետ մեկտեղ աճում էր միջազգային հանրության քաղաքական ճնշումը և Լ. ՏերՊետրոսյանը, ենթարկվելով այդ ճնշմանը, փաստարկում է ԼՂն ՙփուլ առ փուլ՚ Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը: Դա հանգեցնում է 1998 թ. փետրվարի 3ի իշխանափոխությանը ՀՀում: Սկսվում է բանակցությունների նոր փուլ, որում հայկական կողմը դնում էր հիմնականում ԼՂԱդրբեջան ուղիղ բանակցությունների անհրաժեշտության վրա: Հայկական կողմը նաև առաջարկում է ՙ3+3՚, այսինքն` ԼՂ, ՀՀ, Ադրբեջան և համանախագահներ ձևաչափի բանակցությունների գաղափարը, որն ավելի կդյուրացներ խնդրի լուծման գործընթացը: Իսկ Ս. Սեստանովիչը հատուկ շեշտում է այն հանգամանքը, որ ՀՀ նոր կառավարությունը պետք է ընտրություն կատարի փոխընդունելի տարբերակների միջև:
     Փաստորեն, իշխանափոխությունից հետո նախկին կառավարության կողմից ծրագրվող ԼՂը Ադրբեջանին վերադարձնելու մարտավարության մասին խոսք անգամ չէր կարող լինել, ինչը լրջորեն անհանգստացնում էր նաև ԱՄՆ կառավարությանը: Դա հավաստում է Ս. Սեստանովիչը 1998 թ. հունիսի 3ին Վ. Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` ՀՀի նոր դիրքորոշումը բարդացնում է իրավիճակը, տարածքային ամբողջականության պահանջը չի կարելի դիտել որպես նախապայման, քանզի այն միջազգային իրավունքի սկզբունք է: Իսկ Վ. Օսկանյանը նշում է, որ դա արդեն հնարավոր փոխզիջումների գնալու ցանկության խնդիր է. եթե Ադրբեջանի համար անընդունելի է ԼՂ անկախությունը, ապա ՀՀի համար անընդունելի է ԼՂի` Ադրբեջանի կազմում մնալը:
     Հակամարտության նկատմամբ դիրքորոշումների փոփոխման նման ընթացքը և ՀՀ սոցիալական ու արտաքին քաղաքական վիճակի որոշակի կայունացումը աստիճանաբար սկսում են ստիպել լրջորեն հաշվի առնել ՀՀ դիրքորոշումը արցախյան հակամարտության կարգավորման հարցում: ՀՀն այժմ, ի վերջո, խոսում էր հաղթող կողմի դիրքերից: Իսկ դա, կարծում ենք, գլխավոր նախապայմանն էր, որը չէր կարողանում կամ չէր ցանկանում կիրառել նախկին իշխանությունը:
     1998 թ. միջնորդները հանգեցին, այսպես կոչված, ընդհանուր պետության գաղափարին, որն, ըստ համանախագահների, պետք է ստեղծվեր նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, ինչը թույլ էր տալու, նրանց կարծիքով, համատեղել սահմանների անձեռնմխելիության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: ՀՀն և ԼՂն սկզբունքորեն համաձայնվեցին ՙընդհանուր պետության՚ գաղափարն ընդունել որպես բանակցային գործընթացի հիմք, իսկ Ադրբեջանը մերժեց այն: Բանակցությունները նորից փակուղի մտան:
     1999ից սկսվում է հակամարտության կարգավորման մի նոր, կարծում ենք, շատ կարևոր գործընթաց` ՀՀ և Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցություններ: Դրա մասին որոշումը կայացվում է ԵԱՀԿ 1999 թ. Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովում: Սկսվեցին ՀՀ և Ադրբեջանի նախագահների ուղղակի շփումները (Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, Քի Ուեստ (ԱՄՆ), Աստանա, Ռամբույե (Ֆրանսիա) և Բուխարեստ): Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ, ԵԱՀԿ նախարարների խորհրդի հաջորդ հանդիպման ժամանակ` Վիեննայում 2000 թ., նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ՙխաղաղ գործընթացի հնարավոր առաջընթացը նախկինի պես բացակայում է՚ : Մինսկի խմբի համանախագահները գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ նշում են, որ խնդրի լուծման միակ ճանապարհը երկու երկրների նախագահների ակտիվ հանդիպումներն են իրենց հիմնական առաքելությունը դրանց նպաստելն է ու մասնավորապես` հայկական զորախմբերի փուլային դուրսբերման կազմակերպումը ԼՂ հարևան ադրբեջանական տարածքներից (ընդ որում հստակ մոտեցում է ցուցաբերվում Քելբաջարի և Լաչինի շրջանների հանդեպ), ԼՂի ապագա իրավական կարգավիճակի հանրաքվեին կամ համընդհանուր քվեարկությանը, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, հետկոնֆլիկտային վերականգնողական աշխատանքների ֆինանսական աջակցությունը և, վերջապես, օկուպացված ու պատերազմից տուժած տարածքներում տեղահանվածների վերաբնակեցումը:

ԱՄՓՈՓՈՒՄ
     ԼՂ հակամարտության կարգավորման անհաջողությունների պատճառը, կարծում ենք, Մինսկի խմբի ընդունած հիմնական սկզբունքներն էին. 1ին` ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովում, 2րդ` ԼՂի այնպիսի կարգավիճակը, որը հիմնված կլիներ Ադրբեջանի կազմում ԼՂին ամենաբարձր աստիճանի ինքնավարություն ապահովող ինքնորոշման վրա, 3րդ` ԼՂի և նրա ողջ բնակչության համար երաշխավորված անվտանգություն: Փաստորեն հարցի վերջնական լուծման դեպքում կողմերից մեկն ունենում էր տարածքային կորուստ, իսկ խմբի հիմնական սկզբունքներից առաջինը հակասում է դրան: Ի տարբերություն ՀՀի հետ տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային համագործակցությանը` ԱՄՆը բացասական մոտեցում է ցուցաբերում ԼՂի հարցում և չէր ճանաչում այն որպես պետություն: Պատճառն ակնհայտ է: Սա լավագույն տարբերակն է ՀՀի և Ադրբեջանի վրա անհրաժեշտության դեպքում հավասարապես ճնշում գործադրելու համար: Բացի այդ, այստեղ առկա է ադրբեջանական նավթի գործոնը, որը ԱՄՆին թույլ չի տալիս հարցի կարգավորմանը մոտենալ պատմական ճշմարտության տեսանկյունից: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակահատվածը ուղիղ համեմատական է ադրբեջանական նավթի պաշարներին:

CONCLUSION
     We strongly believe that the reason NK conflict settlement fails is the set of the basic principles adopted by the OSCE Minsk Group. These are, firstly, the provision of the territorial integrity of the Republic of Armenia and Azerbaijan, Secondly, the status of Nagorno Karabakh which would be based on the right of selfdetermination providing the highest level of autonomy for Nagorno Karabakh in the area of Azerbaijan, and thirdly, the security guaranteed for Karabakh and for its people. As a matter of fact, in case of the final resolution of the conflict one of the parties would sustain territorial losses, whereas the first of the key principles of the Minsk Group contradicts it. In spite of its economic, political, scientific and cultural cooperation with the Republic of Armenia, the US has been demonstrating a negative approach to the Karabakh issue and has not yet recognized it as a separate country. The reason is evident. It is the best way to exert equal pressure on both Armenia and Azerbaijan in case of need. Apart from this, the factor of Azerbaijani oil stores is not to be ignored which does not permit the US to tackle the issue from the perspective of historical truth. Thus, we may deduce, that the Nagorno Karabakh conflict settlement is largely dependent on the oil store of Azerbaijan.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
7047 | 0 | 0
Facebook