Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

ITF TAEKWONDO-ի առաջին երիտասարդ 8-րդ Դանը

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
23:45, չորեքշաբթի, 16 հունվարի, 2013 թ.
ITF TAEKWONDO-ի առաջին երիտասարդ 8-րդ Դանը

Կարեն Աղաջանյան Հայաստանում ITF TAEKWONDO-ի ֆեդերացիայի նախագահ, 8-րդ Դան: Մարդ ով 1980-ական թվականներին Հայաստանում հիմնադրեց ITF TAEKWONDO մարտարվեստի ֆեդերացիան: Միակ երիտասարդ մարզիչն է, ով գրավեց 8-րդ Դան բարձրունքը 35 տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Արդյոք նրա սպասումներն արդարացան և մարտարվեստը իր արժանի տեղը գտավ Հայաստանում:

-Իհարկե արդարացան, սպորտաշխարհում ընդունվեց ITF TAEKWONDO-ն, գրանցվեց Արդարադատության նախարարության կողմից մեր մարտարվեստը ևս, գնահատվեց, թերևս հենց սկզբից էլ իր շարքերը համալրեց շատ մարզիկների: Այն սպորտաձև չի այլ մարտարվեստ, որտեղ դաստիարակվում են երկրի պաշտպաններ: Այն գեղեցիկ սպորտաձև է, որը ձևավորվում է ոտքերի շարժումներով, ինչն էլ գրավում է երեխաներին: Մեր ամեն մարզիկ պատրաստի զինվորական է, մարզվել են աշխարհի շատ բանակներ և զուր չի, որ ֆեդերացիայի նախագահն էլ գեներալ Choi Jung Hwa-ն էր:

-Ինչով է տարբերվում այլ մարտարվեստներից ITF TAEKWONDO-ն, օրինակ կարատեից:

-Ամեն ինչով, գուցե նման շարժումներ կան, բայց կարատեն բոլորովին այլ սպորտաձև է: Արևելյան յուրաքանչյուր մարտարվեստում նպատակը ոչ թե կռվելն է, այլ ինքնապաշտպանությունը:

-Հայաստանի շատ մարզերում ևս իր ուրույն տեղն է գրավել ITF TAEKWONDO մարտարվեստը: Արդարացվում են Ձեր սպասումները:

-Այո շատ մարզերում է մեր մարտարվեստը իր տեղը գտել` Արմավիրի, Կոտայքի, Շիրակի… մարզերում, բայց առավել ևս Շիրակի մարզում: Թերևս հասկանում եք, որ Գյումրին իր արվեստով, սպորտով, արհեստով բոլոր ժամանակներում էլ եղել է առաջինը: Գյումրիում ITF TAEKWONDO-ի զարգացման գործում իր մեծ ներդրումն ունի ֆեդերացիայի Հայաստանի փոխնախագահ Արա Խաչատրյանը: Նրա անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր Շիրակի մարզը առաջնայինն է, թե իր սաներով, թե հաղթանակներով:

-Հանդիսանալով ֆեդերացիայի նախագահը նաև վայելել եք բազմաթիվ հաղթանակներ, որոնք են Ձեր նվաճումները:

-Իմ նվաճումները ֆեդերացիայի հաջողություններն են ու բազմաթիվ հաղթանակները: Մենք մասնակցում ենք տարբեր մրցույթների աշխարհի տարբեր երկրներում, ներկայացնում ենք Հայաստանը ու գրեթե շատ հաճախ վերադառնում ենք հաղթանակներով: Ունենք աշխարհի չեմպիոններ, մեդալակիրներ:

-Ինչ խոչընդոտների կարող է հանդիպել երեխան ընտրելով ITF TAEKWONDO մարտարվեստի ուղին:

-Երեխան լուրջ մարզվել կարող է 6 տարեկանից, թեպետ մենք խմբերում ունենք երեխաներ սկսած 3-4 տարեկանից: Այդ տարիքում միայն առաջնորդվում ենք խաղային մարզումներով: Խոչընդոտների իհարկե կհանդիպեն, քանի որ յուրաքանչյուր ճանապարհ է լի խոչընդոտներով:

-Ինչ է հարկավոր լավ մարզիկ դառնալու համար:

-Ամենակարևորը մարդկային արժեքներ, հաղթանակներ, պարտություններ, ինչպես նաև տարիների քրտնաջան աշխատանք:

-Ձեր ամենանշանավոր հաղթանակը:

-Իմ?… /ծիծաղում է/, իհարկե 8-րդ դանը, որը ստացել եմ ոչ վաղ անցյալում` 2011թ-ին և առաջին երիտասարդ մարզիկն էի:

-Պրոֆեսոնալ մարզիչներ բոլորն են դառնում:

-Ինչպես ամենուր, մեզ մոտ էլ ընդունված է, որ մարզիչ կարող են լինել 1դանից սկսած: Մեր ամեն քայլն էլ համապատասխանում է միջազգային օրենքներին:

-Լավագույն խորհուրդը, որը ստացել եք երբևէ և ինքներդ խորհուրդ կտաք Ձեր մարզիկներին:

-Լավ մարզիկ լինելու համար հարկավոր է ունենալ կայուն հոգեկան վիճակ, քանի որ ֆիզիկականն ու հոգեկանը լրացնում են միմյանց: Թող բարի լինեն ու գնահատեն արժեքավորը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9541 | 0 | 0
Facebook