Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Վլադիմիր Աբաջյանը

Varduhi Gasparyan
Հեղինակ`
Varduhi Gasparyan
23:20, երեքշաբթի, 15 հունվարի, 2013 թ.
Վլադիմիր Աբաջյանը
    
     Վլադիմիր Աբաջյանը վերջին տարիներին Սունդուկյանի թատրոնի կողմից բեմադրված ներկայացումներում թատերական դերեր չուներ, սակայն ավելի վաղ թատերասեր հասարակայնությանը հայտնի էր սունդուկյանական «Արշակ երկրորդ» ներկայացման մեջ Գնելի և «Խաչմերուկ»-ում Միքայելի դերակատարումներով:
    
    
     «Վլադիմիր Աբաջյանը ասմունքի բացառիկ վարպետ էր»
    
    
     Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
    
    
     Այնուհետև նա աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով մի շարք դերերում` Օսեփ` Սունդուկյանի «Քանդած օջախ», Սագադաև` Աբդուլինի «13-րդ նախագահը», Սեյրան` Շիրվանզադեի «Նամուս» և այլն:
    
    
     Աբաջյանը հանդես է եկել նաև կինոյում: Նա մեծ ճանաչում ունի ասմունքի բնագավառում: Երկացանկում հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր են:
    
    
     1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1574 | 0 | 0
Facebook