Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւանյան մետրոյում կինն ընկել է ռելսերի վրա (ֆոտո)

Անահիտ
Հեղինակ`
Անահիտ
14:30, շաբաթ, 12 հունվարի, 2013 թ.
Երեւանյան մետրոյում կինն ընկել է ռելսերի վրա (ֆոտո)

Երեւանյան մետրոպոլիտենում հունվարի 11-ի ցերեկը պատահար է տեղի ունեցել։ ''Շենգավիթ'' կայարանում ժամը 17։00-ի սահմաններում 1969 թվականին ծնված ուղեւորուհի Անուշ. Ա.-ն կորցրել է հավասարակշռությունն ու ճանապարհի հարթակից ընկել է զրոյական եւ կապող ռելսերի միջեւ։

Ականատեսի հաղորդմամբ՝ բարեբախտաբար, ամեն բան հաջող է անցել՝ կինը ստացել է ընդամենը թեթեւ վնասվածքներ եւ կապտուկներ, հրաժարվել է շտապ օգնության կանչից։

Դեպքին արագ արձագանքել են մետրոպոլիտենի աշխատակիցներն ու ոստիկանական բաժանմունքը։ Գրեթե միանգամից արգելակվել է կապող ռելսը եւ գնացքը կանգնեցվել է դեռ թունելում։ Գնացքի վարորդի եւ ոստիկանության աշխատակցի օգնությամբ Անուշ Ա.-ն անվտանգ տեղ է տեղափոխվել։ Ժամը 17։10-ին երթեւեկությունը վերսկսվել է։


     Աղբյուրը՝ News.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9601 | 4 | 0
Facebook