«Եվրատեսիլ» 2014 մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը շարունակում է գրավել նորանոր բարձունքներ մոդելային ասպարեզում։
Մեկ ամիս առաջ Փարիզում կայացած բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում տեղի է ունեցել Jean Paul Gaultier աշուն-ձմեռ 2014 ցուցադրությունը, որի ժամանակ Կուտյուրեի նոր մուսան հենց Կոնչիտա Վյուրսթն էր։ Այսօր պարզվել է, որ 25-ամյա Կոնչիտան դարձել է Chanel ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի՝ Կառլ Լագերֆելդի սկանդալային ֆոտոշարքի գլխավոր հերոսուհին։ Ֆոտոշարքը լույս կտեսնի CR Fashion Book ամսագրում։
Կոնչիտա Վյուրսթը ներքնազգեստով նկարահանվել է հղի մոդել Էշլի Գուդի հետ։
Բացի ֆոտոշարքի նկարահանումներից Վյուրսթը նաեւ հարցազրույց է տվել եւ ասել. «Ես մեծացել եմ ավստրիական գյուղերից մեկում, որը բավականին պահպանողական էր։ Ես տարօրինակ տղա եմ եղել, որը հագնվում էր աղջկա նման։ Տրանսվեստիտ լինելը լուրջ բիզնես է. դա կյանք է կյանքի մեջ, որտեղ գլխավորը չխճճվելն է» ։