Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է 3 մարդ, 2230 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածով։
Առավել շատ տուժածներ գրանցվել են Օսակա պրեֆեկտուրայում՝ 272 մարդ և Տոկիոյի շրջանում՝ 202 մարդ։ Նրանց մեծամասնությունը տարեց մարդիկ են։
Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում օդի ջերմաստիճանը զգալի նվազել էր՝ «Հալոն» ցիկլոնի պատճառով. ցերեկն օդի ջերմաստիճանը կազմել է մոտ 30-32 աստիճան։ Սակայն կիրակի ջերմաստիճանը կրկին բարձրացել է մինչև 35 աստիճան։