Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայու հերոսության սկիզբը

17:48, կիրակի, 10 օգոստոսի, 2014 թ.
    
Ինչի՞ց է այն սկսում՝ այդ հայկյան հերոսությունը: Հարց, որին պետք է պատասխան տա ամեն Հայ: Այդ հարցին պատասխան կա միայն մեր մեջ: Վաղու՜ց, անհիշելի ժամանակներից, այն օրերից, երբ դեռ չէր ձևավորվել հին եգիպտոսի նեղոսյան ցիվիլիզացիան, երբ դեռ խոսք չէր գնում անտիկ և հելլենիստական մշակույթի մասին, երբ հռովմեացիք տակավին Իտալիայում սփռված իտալիկների ցեղերն էին, երբ արևելքում նոր էին ձևավորվում կոնֆուցիականությունն ու բուդդայականությունը՝ կար Հայը… Արիացին կար այնպես հզոր ու աստվածային, այնպես հերոսական… Կար այնպես գիտուն ու իմաստուն: Հենց այդ օրերից կամ գուցե ավելի շուտ, երբ հայտնվեց մոլորակի արգանդից Homo sapiens-ը, հայը սկսեց պայքարել: Հայը սկսեց… արարե՜լ: Արիացին սկսեց իր շուրջ սփռված տակավին վայրենի մարդկային հոտերին հարստացնել իր գերմշակույթով (այսօր աշխարհն է մեզ մշակույթով «հարստացնում»: Վա՜յ տամ քեզ ով հա՛յ: Ծիծաղի առարկա աշխարհը ծիծաղում է քեզ վրա):
Ժամանակներն անցան (ժամանակը, եթե լիներ աստված, ապա Արեսից դաժան կլիներ՝ այն ոչինչ ու ոչ ոգու չի խնայում ու չի ներում՝ անգամ ամենաարդարամիտներին ու հզորներին: Ինչպես Արեսը, նա ևս կրում է մարդկանց արյունով ներկված ալ թիկնոց):
Մարդիկ ունեն մի ներքին ատելություն, մի ներքին որդ, որը միշտ վրեժխնդրություն է սերմանում մարդու մեջ դեպի լավագույնը, փառահեղն ու հզորը: Հենց այդ որդն է, որ կրծում է մարդու հոգու ողնաշարը՝ դարձնելով նրան հոգեպես ամուլ ու անկյալ:
Ահա, հենց այդ ներքին որդն է, որ արթնացավ մարդկային հոտերի մեջ ու սկսեց հայու հերոսականը... Սկսվե՜ց, գնա՜ց, վերջը՝ չերևաց...
Հայու արյունը ամեն անգամ եռ եկավ իր անոթներում, երբ հայրենի եզերքն էր վտանգվում: Մեկը մյուսին հաջորդում էին կայսրությունները: Կանգնում էին մինչև երկինք ու վա՜յր էին ընկնում իրենց բարձրությունից՝ թողնելով փոշի: Մելքի զարկն էր, որ կտային, բայց դե Դավիթ հո կա՜ր ու կար: Սակայն բոլորի մեջ, բոլորից շատ ահավոր էր թուրքն անասուն ու մարդասուն, որը ապրեց հայու արյամբ: Կերավ հային՝ ոչխարները կերան հային: Հայն ապրե՜ց, Դավիթ զարկե՛ց: Հայու արյունն իրենն ասեց: Ապրեց հայը... հասավ օրերը մեր լուսավոր՝ հոգու խավար, հոգու սովից մեռնող օրեր: Պահեց նա իր մաքրությունը, հերոս մնաց դարերն ի վեր՝ իր մայր հողի որդին մնաց: Մորից ծնված, իր մայրական կաթը անուշ գինու նման տվեց գլխին, հարբեց հայու պայծառ գլուխը գենով հզոր իր պապերի:
Արբեցած է ընդմիշտ հայը, արբեցած առյուծ՝ իր հերոսությամբ: Բոլորը գիտեն, թե ով է հայը: Հայը չգիտե, թե ով է ինքը: Հենց սա է մեր դժբախտությունների «գլուխգործոցը»:
Երբեք ու ոչ ոք չի կարողացել հային կործանել, սակայն հային մասնատել են: Ինչպես ասում էր Դարեհ արքան. «հային հաղթել կարելի չէ, հային պետք է մասնատել»:
Կա, արդյո՞ք, երկրիս երեսին երկրորդ մի ա՜զգ, մի ցե՛ղ, որ տառապած լինի հայու պես: Չկա՛: Ա՜յ քեզ պարադոքս: Համ հզոր ենք ու անհաղթ, համ էլ տանջված անչափ ու անհամեմատ: Որտե՞ղ է թաքնված շան գլուխը:
Սակայն մինչ հաջորդ խոսքս կարդալը մտածենք մի քիչ:
Հանդուրժողականությունն է այդ շան գլուխը, որ գենետիկորեն ու քրիստոսաբար թաքնված է հենց մեր մեջ:
Այսօր, կրկին մեր դռանը չոքել է թշնամու նառը, երանի թե փակեինք հավետ բերանը նրա գարշահոտ, որ պղտորում է մեր իսկ կյանքը շնչով իր:
Զոհվում են տղերք, հերոս հայորդիք տակավին պարմանի, ոմանք դեռ չվայելած կյանքի համը ու չհամտեսած կնոջ շուրթերի բույրը... Ափսո՜ս, հազա՜ր ափսոս, որ ոչխարների մարդկային հոտը շարունակում է ուտել, լափել մարդկային միսը, մարդկային հոգին, մարդկային միտքը բեղուն, արարող: Վերջ կգա՞ մի օր մեր մաքառումին: Մի՞թե Գողգոթան պիտ ունենա վախճան:
Ու այստեղ ևս կանգ առ ընթերցո՛ղ, մտածիր մի պահ:
Դժվար է կյանքը դարերից ի վեր: Ու, ցավոք, այսօր ոչխարատիպ հայեր էլ շատ կան, որոնց, սակայն, մեծ ցանկության դեպքում հայ չես անվանի, այդ թրքակրեպին: Հայ անունը կոչում է՝ պետք է վաստակել: Իսկ ներկայում, հենց այդ ոչխարատիպ հայերի պատճառով, նրանց արածի ու չարածի համար էլ զոհվում են հայեր: Թեև նրանք հերոսներ են ու մենք նոր հերոսներ ենք ձեռք բերում, սակայն հավատացեք, նրանց մայրերը կուզեին տեսնել իրենց հասարակ, ոչ հերոս որդուն կենդանի, առողջ, քան հերոս դարձած՝ հողի տակ պառկած: Ու ամենևին խոսքն այստեղ այն չէ, որ հայ մայրը թուլամորթ է կամ վախկոտ: Բնա՜վ, հայ մայրը հայի աստվածն է, աստվածածինը, առյուծածինը, հերոսամայրը: Հայ մայրն այնքան հզոր է ու առյուծ, որ արժե հազար թուրքի «տղամարդ»: Ցավալի է շատ: Ցավալի է կորցնել եղբորդ, որդուդ, հորդ: Ցավալի է նայել մանկան թախծոտ աչքերին, որը տակավին չգիտէ, թե ինչ է կատարվել, սակայն ներքին որդիական, մանկական սրտիկը բոթ է գուժում, մոր՝ արցունքախառն ու արցունքից ուռած աչքերին:
Լավ է սիրտս մի սուր խոցեն:

    
Ու ամենևին այն չէ խնդիրը, որ հերոսաբար ընկնելու պատրաստ չէ հայը: Խնդիրը այլ է: Պետք է մեզ ապրել, քաջաբար ապրել: Բա՛վ է, ընկել ենք դարերից ի վեր տերևի նման՝ աշնան պաղ քամուց: Այժմ պիտ ապրենք՝ ի մահ թշնամու, ներքին թշնամու: Կյա՜նքն ենք մենք սիրել, ապրե՜լ երազել, ապրելու համար՝ մեռնելն ենք սիրել: Ու գիտեմ, մի օր, աստծո լույսի հետ, կբացվի բախտը հայի երկնքում, կշողա արևը հին արիական՝ ի փառս հայի ու արիության: Բայց էլ չեն լինի տղերքը ընկած, հերոսի մահով՝ փառքով պսակված... Արևդ սիրեմ հերոս հայորդի, հերոս քաջորդի: Երիցս փառք քե՛զ, փա՜ռք քեզ հավիտյան, հավետ խոնարհում ու պարտքի զգացում շիրիմիդ առաջ իմ հերոս ախպեր:

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3611 | 0 | 0
Facebook