Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Գուցե"-ն

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:34, շաբաթ, 05 հունվարի, 2013 թ.
"Գուցե"-ն
     Մեզ խանգարեց այն "Գուցե"-ն, մեզ բաժանեց այդ "Գուցե"-ն:Այն խրվեց մեր մեջ ու ՄԵՆՔ չդարձած բաժանեց մեր ես ու դու-ն:
     Իսկ ես սիրում էի, գուցե չափից շատ...ՈՒ խանգարում էր այդ "Գուցե"-ն....
     Գուցե-ներս շատ էին...
     ՈՒրիշին ես սիրում....
     Չես կարոտում...
     Չես նկատում...
     Ավելորդ եմ....
     ՈՒ բաժանեց այդ "Գուցե"-ն...Որ չխանգարեմ, որ հանկարծ երբեք ավելորդ չլինեմ, որ չցածրանամ, որ հպարտ մնամ, որ սիրեմ հեռվից, բայց քեզ ցույց չտամ:
     ՈՒ խեղդած կարոտս "Գուցե"-ի վախից, սառեց շուրթերիս "Սիրում եմ Քեզ"-ս....
     ՈՒ չես իմանա, թե այդ մի "գուցե"-ն ինչքան բան խլեց ինձ ու քեզանից...
     Իսկ դու չիմացար, որ իմ տողերի ամեն մի բառում քո շունչն է ապրում, որ երազներս քեզնով են սկսվում, քեզնով ավարտվում, որ հենց քեզ հետ էր "Ես"-ս "Մենք" դառնում...
     Իսկ դու չիմացար, թե այդ մի "Գուցե"-ն ինչերից զրկեց..կամ գուցե կանխեց...Ինչ էլ, որ լինի "Գուցե"-ն խանգարեց:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3598 | 0 | 0
Facebook