Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ «ՓՅՈՒՆԻԿՅԱՆ ԱՐՄԱՎԵՆԻ»

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
20:35, հինգշաբթի, 31 հուլիսի, 2014 թ.
    

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
     «ՓՅՈՒՆԻԿՅԱՆ ԱՐՄԱՎԵՆԻ»

Սարյանը 1911թ. էտյուդների և հիշողություննեևի հիման վրա ստեղծեց եգիպտական նկարաշարը: 1910-ական թվականներին Մոսկվայում այդ կտավներն ու նաև «Փյունիկյան արմավենին» հնչեցին իբրև զարմանահրաշ ասք Արևելքի մասին: Շատ նկարիչներ են իրենց ճանապարհորդական տպավորությունները հանձնել կտավին: Սակայն Սարյանը բոլորովին ուրիշ էր: Ոչ ոք նրա ժամանակակիցներից խորհրդանիշների փոքրիկ քանակով երկրի կերպար չի ստեղծել:
     «Փյունիկյան արմավենին» գրավում է գեղարվեստական լեզվի արտակարգ հարստությամբ: Հարստությունն այս դեպքում ոչ թե տարբեր երանգների առատության, այլ ձևերի անսովոր և անկաշկանդ հարաբերության մեջ պիտի փնտրել: «Փյունիկյան արմավենին» փայլուն օրինակ է գեղարվեստն իբրև նշանային համակարգ դիտելու համար: Սա չի նշանակում, թե այն ընդամենը սխեմատիկ հորինվածք է. ինչպես համաշխարհային արվեստի ընտիր երկերը, գեղարվեստի երկրպագուներին երևում է երկու կողմով: Առաջինը նրա նշան լինելու խնդիրն է, երկրորդը՝ առարկա լինելու փաստը: Նկարի նշանային համակարգը անուղղակիորեն շոշափել են Սարյանի վաղ շրջանի մասին արտահայտված արվեստաբանները (Ա. Գաստև. «Ուղտի գլուխն ու ֆիգուրները նման են եգիպտական հիերոգլիֆների»), իսկ Եգիպտոսի և Արևելքի հետ ունեցած կտավի առնչությունները տեսել են համարյա բոլոր հետազոտողները:
     Այս կտավը Եգիպտոսի մասին է, կամ, ինչպես նկատել է Վիլհելմ Մաթևոսյանը, «Եգիպտոսի հավաքական կերպարն է»: Սարյանական կտավը շնչում է Արևելքով: Սարյանին պատկերած ծառը չի ընկալվում այնպես, ինչպես ցանկացած հանրագիտարան մեկնաբանում է՝ փյունիկյան արմավենու ծառատեսակ: Նկարի արմավենին հասկանալի պատճառներով նման չէ այն առարկային, որին հիշեցնում է: Իրական արմավենին, որքան էլ մեծ չափսեր ունենա, անսահման տարածության մեջ երևում է իբրև բնության աննշան մասնիկ, մինչդեռ Սարյանի պատկերած «արմավենին» երկինքը ծածկող գլխավոր առարկան է և այդ ֆոնի վրա հնչում է մոնումենտալ, ինչպես Քեոփսի բուրգը ամենացածր դիտակետից: Սարյանի պատկերում ամեն ինչ ենթարկված է արմավենու ուրվագծին, նաև կտավի ձգված ուղղանկյանը: Նկարի աջ անկյունում տեղադրելով ուղտի գլուխը՝ հեղինակը, փաստորեն, լարում է առաջացնում դիտողի տեսադաշտի մեջ, սակայն ստեղծագործության հավասարակշռությունը չի խախտված, ամեն ինչ ենթարկված է տաք գույների ներդաշնակությանը, իսկ կապույտը, որի գեղանկարչական աստիճանը համարյա հիշեցնում է կապույտի միջնադարյան խորհրդանիշը, դիտողի երևակայությունը մղում է դեպի երկնքի գաղափարը, դեպի հին եգիպտոսի առասպելները:
     Այս կետում, կարծես, դանդաղորեն բացում ենք «Փյունիկյան արմավենու» գաղտնիքը: Սակայն այդպես միայն թվում է: Չափազանց պարզ կառուցվածք ունեցող սարյանական կտավը ժամանակի ու տարածության մեջ շարունակում է մնալ խորհրդավոր ու առեղծվածային:

(Մ. Միքայելյանի «Գույն, նշան, գիր» գրքից)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2971 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ