Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեսնեմ Անին ու չմեռնեմ............

ARUSYAK GHEVONDYAN
Հեղինակ`
ARUSYAK GHEVONDYAN
19:48, հինգշաբթի, 31 հուլիսի, 2014 թ.

Շատերի համար Արևմտյան Հայաստանը տեսնելը երազանքից վերածվել է նպատակի: Համամիտ ենք այն մտքի հետ, որտեղ ասվում է, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, ինչը և իրագործեց երիտասարդ պատմաբան, մանկավարժ Գարիկ Ծատրյանը: Ով, վերադառնալով Արևմտյան Հայաստանից, մեծ սիրով համաձայնվեց մեզ հետ կիսվել իր տպավորություններով:

-Վաղուց էի՞ք երազում լինելԱրևմտյան հայաստանում:

Մեր հանրապետության բնակչության մեծ մասը գաղթել է 1915 թ. ցեղասպանության ժամանակ կամ ավելի վաղ և բոլորի ընտանիքներում կարոտը դեպի իրենց հայրենի հողը առկա է՝ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Ճիշտ է իմ պապերը Արևմտյան Հայաստանից չեն, սակայն այն միշտ էլ կանչել է ինձ: Ես ցանկացել եմ տեսնել մեր հայրենիքի այն մասը, որը մնացել է օտարի ձեռքում: Այդ երազանքը կար դեռ ուսանողական տարիներից, որը հետզհետե վերածվեց նպատակի:

-Ի՞նչ զգացողություններ ունեցաք այնտեղ:

Իսկապես դա ներկայացնելն ու բացատրելը շատ դժվար է, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուրը յուրովի է դա զգում, ապրում: Զգացողություններն իմ մեջ խառնվել էին իրար՝ երջանկություն, կարոտ, թախիծ, զայրույթ, հրճվանք, զարմանք, վախ, ամոթ: Շատերի համար գուցե անհասկանալի թվա որոշ բաներ, սակայն պարզաբանեմ: Ես ինձ երջանիկ էի զգում, հրճվում էի որ արդեն Արևմտյան Հայաստանում եմ, տեսնում եմ մեր պապերի երկիրը, սակայն կար թախիծ, զայրույթ որ այն մեր ձեռքում չէ արդեն, իսկ ամոթը նրա համար, թե ինչպես ենք մենք կորցրել այդ հողերը, վախը՝ որ հնարավոր է այլևս ետ չբերեք դրանք (ճիշտ է մենք երբեք չպետք է կորցնենք մեր պապերի երկիրը ետ բերելու հույսն ու հավատը, սերմանենք դա յուրաքանչյուրի մեջ), իսկ կարոտն արդեն ետդարձի ժամանակ էր:

-Ի՞նչն ամենից շատ տպավորվեց ձեր մեջ:

Ես որպես պատմաբան շատ տեղեկություններ ունեի Արևմտյան Հայաստանի մասին, սակայն դրանք անհամեմատելի են այն զգացողությունների ու տպավորությունների հետ, երբ դու ինքդ ես զգում, տեսնում այդ հողը, հայկական հուշարձանները և այլն: Ինձ համար ամենատպավորիչն ու ցնցողը դա Անի մայրաքաղաքի ավերակներն էին: Ես երբեք չէի պատկերացնում Անիի շքեղությունն ու հզորությունը մինչև ինքս չտեսա: Ճիշտ է այն ավերակ է, սակայն նույնիսկ այդ ավերակները քեզ տանում են դարերի խորքերը: Կարծես ես տեղափոխված լինեի ժամանակի միջով՝ իմ աչքի առջև անցավ Անիի կյանքը, քաղաքի փողոցներն ու բնակիչների անցուդարձը, լսեցի քաղաքի եկեղեցիների ժամերգությունները, պարիսպներից պաշտպանվող հայորդիների ձայնները, թշնամու ահարկու գրոհները, նույնիսկ երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել: Մի խոսքով աննկարագրելի տպավորություններ:

-Իսկ ինչպե՞ս էին տրամադրված թուրքերը և ի՞նչ քաղաքականություն են վարում նրանք:

Այդ տարածքներում հիմնականում ապրում են քրդեր, որոնցից շատերի մեջ հայկական արյուն է հոսում և նրանք դա չեն թաքցնում: Իսկ թուրքերը պետական մակարդակով բոլոր հայկական եկեղեցիներն ու հուշարձանները «սեփականացրել» են այսպես ասած, քանի որ եկեղեցիներից շատերը դարձրել են մզկիթներ, իսկ մնացածներն ել ավերակների են վերածված: Նրանք հայկական բոլոր մշակութային արժեքները ներկայացնում են որպես թուրքական: Օրինակ՝ Անիում տեղի էին ունենում շինարարական աշխատանքներ: Նրանք հասկանում են, որ այս տարածքները զբոսաշրջության համար շատ եկամտաբեր են, այդ իսկ պատճառով սկեսել են վերականգնել իրենց իսկ ձեռքով ավերածը, սակայն նրանք դա ներկայացնում են որպես թուրքական:

-Ի՞նչ է տալիս ըստ ձեզ երիտասարդների այցելությունը Արևմտյան Հայաստան:

Տեսեք եթե մեծերի մոտ սերը դեպի մեր հայրենիքի կորցրած հատվածն ավելի մեծ է, ապա երիտասարդները դա կարծես թե չեն գիտակցում և տեսնելուց ու զգալուց հետո շատ բան է փոխվում նրանց մեջ: Համոզված եմ, որ ցանկացած երիտասարդ, եթե մեկ անգամ եղել է այնտեղ նորից է ցանկանում լինել: Եվ հավատանք, որ կգա ժամանակը, երբ մենք տիրոջ իրավունքով ոտք կդնենք այնտեղ:

-Իսկ որպես մանկավարժ ի՞նչ կարող եք ասել:

Կարող եմ ասել, որ այս շրջագայությունը մասնագիտական առումով ամենակարևոր վերապատրաստումն էր ինձ համար, քանզի ես անձաբ եղել և տեսել եմ և արդեն շատ հարցերի պատասխաններ կարող եմ տալ ավելի հստակ:


    

Զրուցեց Արուսյակ Ղևոնդյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6862 | 1 | 0
Facebook