Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ: ՀԱՅ ԼԱՈ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Մամուլի խոսնակ`
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
16:19, չորեքշաբթի, 30 հուլիսի, 2014 թ.
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ: ՀԱՅ ԼԱՈ
    
    
    
    
     «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը սիրով տեղեկացնում է հերթական բարեգործական միջոցառման մասին:
    
     Օգոստոսի 6-ին` ժամը 19: 00-ին, Ուլիխանյանների ակումբում տեղի կունենա բարեգործական համերգ. երգելու են ՀԱՅ ԼԱՈ խմբի տղաները, ովքեր կկատարեն իրենց հեղինակային երգերը:
    
     Միջոցառման ամբողջ հասույթը փոխանցվելու է Ղշյան Սերյոժային: Երեխան վերջերս վերադարձավ Լիտվայից, ուր մեկնել էր վիրահատության: Փոքրիկն ուներ գլխուղեղի կիստա` հիպոֆիզի ցողունի կիստոզ կրանիոֆարինգիոմա:
    
     Այժմ` վիրահատությունից հետո, Սերյոժայի վիճակը լավ է: Սակայն երեխայի լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է շտապ պրոտոնային ճառագայթում անցնել: Արդեն կա պայմանավորվածություն Գերմանիայի Մյունխեն քաղաքի նեյրոխիրուրգիական կլինիկաներից մեկի հետ, որտեղ ճառագայթման արժեքը 39.000 եվրո է:
    
     ՕԳՆԵՆՔ ՍԵՐՅՈԺԱՅԻՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՔԻՆՎԵԼ:
    
     Այսպիսով, օգոստոսի 6-ին` ժամը 19: 00-ին, Ուլիխանյանների ակումբում /Գրիգոր Քոչար 4, Դրամատիկական թատրոնի պուրակ/ տեղի կունենա բարեգործական համերգ Հայ Լաո դուետի մասնակցությամբ:
    
     Տոմսերի արժեքը 1500 դրամ: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել /098/ 28 22 68, /095/ 057 013:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4290 | 0 | 0
Facebook