«Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության շուրջ 1032 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր հոբելյանական տարեդարձը, և մաղթում քաջառողջություն, ընտանիքին անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքի շարունակականություն:
Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական-հայրենասիրական շահերի օգտին ցուցաբերվող մշտական սթափությունը ուժ ու համարձակություն է ներշնչում հայրենատեր քաղաքացիներին, հանձինս մեզ` Լոռվա երիտասարդ սերնդիս:
Կրկին ողջունում ու շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով արևշատություն... Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:
Խորին հարգանքով`
«Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպություն