Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՆՉ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՕՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Մամուլի խոսնակ`
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:10, ուրբաթ, 25 հուլիսի, 2014 թ.
     Երբ նա ժողովրդի բազմությունը արձակեց, նավակ բարձրացավ ու եկավ Մագդաղիայի սահմանները։
     Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցույց իրենց երկնային մի նշան։ Իսկ նա պատասխան տվեց և ասաց նրանց. «Չար և շնացող մի սերունդ նշան է ուզում, և սակայն նրան նշան չպիտի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից» ։ Եվ նրանց թողեց ու գնաց։ Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ Հիսուս նրանց ասաց. «Տեսե՛ք, զգու՛յշ եղէք սադուկեցիների և փարիսեցիների խմորից» ։ Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետև հաց չենք վերցրել» ։ Հիսուս այդ իմացավ ու ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ Դեռևս չե՞ք իմանում և չե՞ք հիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. և քանի՞ սակառ վերցրիք. ոչ էլ յոթը նկանակը՝ չորս հազարին. և քանի՞ սակառ վերցրիք։ Արդ, ինչպե՞ս չեք
     իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգույշ լինել փարիսեցիների և սադուկեցիների խմորից» ։ Այն ժամանակ իմացան, թե չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների և սադուկեցիների ուսուցումից։
     (Մատթեոս 15: 39-16: 12)
Աղբյուրը` ՀԱՎԱՏԱՄՔ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4571 | 0 | 0
Facebook