Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Մամուլի խոսնակ`
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
17:53, ուրբաթ, 25 հուլիսի, 2014 թ.
     Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի և Մայր Եկեղեցու լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին, ժամը 20: 30-ին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվում է տոնական համերգ, որին կմասնակցեն «Հավատամք» երգչախումբն ու պարախումբը, «Վան» ազգագրական համույթը և անհատ կատարողներ:
     Համերգում կհնչեն հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր:
    
     Միջոցառման ընթացքում կկատարվի տոնին բնորոշ ժողովրդական սովորույթներից մեկը` խարույկի վրա կխորովվի խնձոր ու կբաժանվի ներկաներին` որպես կյանքի և ջերմության խորհրդանիշ, իսկ երիտասարդների համար` որպես նշանադրության և ամուսնության բարեմաղթանք:
     Սիրով բոլորին հրավիրում ենք մասնակցելու այս հետաքրքիր մրջոցառմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3613 | 0 | 0
Facebook