Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի շնորհավորանք

22:24, երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2012 թ.
Մի շնորհավորանք
     Շուտով` արդեն մի քանի ժամից հեռուստացույցի բոլոր ալիքներով կհեռարձակվի նախագահի ամանորյա շնորհավորանքը, ապա հերթը կհասնի կաթողիկոսին և զանգերի տասներկու ղողանջները կազդարարեն, որ մեր կյանքից անցավ ևս մեկ տարի: Բոլորն էլ բնականաբար կփորձեն ի մի բերել անցնող տարին. մեկը կհիշի հաջողւթյունների մասին, մյուսը` դժբախտությունների ու ձախողումների, մեկը` կհաշվի, թե ինչքան գումար կարողացավ աշխատել, իսկ մյուսը ուղղակի կգրկի երեխաներին ու կմտածի, որ ընտանիքից բացի իրեն պետք չէ ոճինչ, որ աշխարհի և ոչ մի հարստություն նա չէր փոխի իր զավակի թոթովանքի հետ, իսկ այ մեկ ուրիշն էլ կսգա այն կորուստը, որ ունեցավ այս տարի, կմտածի, որ էլ երբեք Ամանորը չի դիմավորի իր հարազատի հետ, որին կորցրեց այս տարում: Ինչ արած այսպիսին է կյանքը` տխուր ու ուրախ, լի թե խինդով, թե ցավով ու թախիծով և գիտեք, իրականում, այս ամենը ոչ մի կապ չունի թե ինչ եք դուք կամ մեկ ուրիշը արժանի, մենք ստանում ենք այն ինչ ստանում ենք և դա երբեք կախված չէ մեր արժանիքներից, եթե...
     Եթե իհարկե (շատ չհոգնեցնեմ նախաբանով, և անցնեմ ամանորյա մազթանքներիս, որոնց նման հարյուրավորները դեռ լսելու եք) եթե իհարկե դուք մի պահ կանգ չանռեք ու ինքներդ ձեզ չասեք "այս տարին իմն է լինելու, ես կհասնեմ այն ամենին ինչի մասին երազում եմ, կամ կմեռնեմ դրա ճանապարհին" այո՛, այո` հենց մեռնել, իսկ ի՞նչ իմաստ ունի ապրել, բայց միևնույն ժամանակ ամեն տարեվերջին զղջալ չարածների, չհասած բարձրունքների, չկատարված երազանքների ու կորցրած ժամանակի համար: Շատերը այս ամենը կբարդեն պահի, պատահականությունների կամ նույնիսկ ճակատագրի կամ էլ վերին ուժերի վրա.. Հավտացնում եմ ձեզ, այս տիեզերքում չկա մի ուժ, որ ի վիճակի լինի ձեզ կանգնեցնել, եթե դուք իրոք որոշեք թե ինչ եք ուզում, և ճակատներդ առաջ ձգաց գնաք դեպի ձեր նպատակներն ու երազանքները, ոչ մի հարստություն ձեզ համար անհասանելի չի լինի, և նույնիսկ ոչ մեկ` անհասանելի, չի կարող լինել այնպես, որ ձեր ողջ ուժն ու եռանդը, կամքն ու վստահությունը և չհասնել նրան կամ դրան, ինչի կամ ում մասին, որ երազում եք:
     Մի վախեցեք, երբեք մի վախեցեք ոչնչից, մի վախեցեք պարտվելուց, մի վախեցեք հիասթափությունից, ավելի լավ է կռվես ու պարտվես քան առանց մարտի կապիտուլացվես: Ամեն մի երազանքի կատարման համար կռվեք այնպես, կարծես դրա իրագործումից է կախված ձեր ապրելը կամ մեռնելը: Քանզի էլ ի՞նչ իմաստ ունի կյանքը առանց երջանկության. իսկ ի՞նչ է երջանկությունը եթե ոչ կատարված երազանքներից ստացված բավականությունը:
     Մի խոսքով եղեք մարտնչող ու աննկուն և դա ձեզ կդարձնի երջանիկ: Դուք եք ձեր ճակատագրի ՄԻԱԿ կերտողը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
4626 | 1 | 1
Facebook