Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օրը

17:55, չորեքշաբթի, 23 հուլիսի, 2014 թ.
     Լույսը բացվեց:
     Նա հայտնվեց այնտեղ, ուր պետք է լիներ: Նա սկսեց իր առօրյան, աշխատեց, գուցե և չթերացավ իր աշխատանքում, կամ էլ թերացավ, ով գիտի, գուցե դա նրա օրն էր, կամ էլ պարզապես նրա օրը չէր: Կատարեց իր գործը հանգիստ, խաղաղ տրամադրությամբ, լուռ կատարեց տիեզերքից իրեն շնորհված ''ստվերի'' դերը: Այն դերը, որ ամուր նյարդեր, ռոբոտացում էր պահանջում: Խաղաց ստվերի իր դերը առանց տրտնջալու, առանց մտածելու ուզում է ստվեր լինել թե ոչ, ուզում է տիեզերքից իրեն տրված այդ օրը թե ոչ: Ամեն ինչ այնքան նույնն էր, անքան սովորական, որ նշմարել անգամ չտվեց իր այլ օր, կյանքի այլ դրվագ լինելը: Ամեն ինչ այնքան նման էր հնին, նման երեկվան, դրա առաջին օրվան, մյուս օրերին առհասարակ:
     Իսկ օրը շարունակում էր իր միալար գոյությունը, օրը իր 24 ժամերում պարփակում էր նրան և մյուսներին:
     Դա ուղղակի օրն էր, հերթական օրը, որ սլանում էր առաջ: Օրն էր, որն ուզում էր ուղղակի առաջ գնալ, սլանալ, կատարել տիեզերքից իրեն տրված առաքելությունը՝ դառնալ մեկի համար հիշարժան, մյուսի համար ողբերգական, լինել մեկի համար վերջին օրը, հաջորդի համար առաջին օրը գոյության:
     Օրը սլացավ, սլացավ ու նրան էլ իր հետ իր գիրկն առավ, օրը անէացավ, բայց նրան չանէացրեց:
     Նրան ուղղակի նետեց հաջորդ օրվա գիրկը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3532 | 0 | 0
Facebook