Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՈ. «ԱԼՔԻՄԻԿՈՍ»

19:13, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՈ. «ԱԼՔԻՄԻԿՈՍ»

«Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը օգնում է քեզ հասնել քո երազանքին», - ահա այն հենակետային գաղափարը, որն ընկած է հեղինակի ամենահայտնի գրքի «Ալքիմիկոսի» հիմքում: Շատ քննադատներ գտնում են, որ այս ստեղծագործությունը պարզունակ է. կարծում եմ այն ոչ թե պարզունակ է, այլ պարզ ու հասկանալի գրելաոճով է շարադրված, և շնորհիվ այն փաստի, որ գիրքը ամենաշատ թարգմանված գրքերի շարքին է պատկանում, այն տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: Այս ստեղծագործությունը շարադրված է բարձր փիլիսոփայական ու ֆանտաստիկ նոտաներով, մեծ երևակայությամբ` հիմնված հեղինակի կյանքի իրական փաստերի վրա: Նրա հայրը ուզում էր, որ որդին ընտրի այն նույն մասնագիտությունը, որն ինքն էր ընտրել, սակայն Կոելոն դեռ մանկուց երազում էր գրքեր գրել, ծնողներին չենթարկվելու ցանկությունը հանգեցրեց նրան, որ 17 տարեկանում հայտնվեց հոգեբուժարանում: Այդ 3 տարիների ընթացքում նա 3 անգամ փախուստի փորձ էր կատարել: Երիտասարդ տարիներին նա բանտարկվել է իր քաղաքական հայացքների համար: Բանտարկության և հոգեբուժարանում անցկացրած տարիներից ստացած տպավորությունները տեղ են գտել նրա գրքերում: Կոելոյի համար «Ալքիմիկոսը» գրելիս ոգեշնչման աղբյուր է եղել իր կյանքը: Այժմ մի փոքր անդրադարձ վեպի սյուժեից, թե ինչ լուծումներ է կիրառել հեղինակը իր մտքերն արտահայտելու ճանապարհին:
     Ստեղծագործության գլխավոր հերոսը` Սանտյագոն` սովորական հովիվ, աննդատ տեսնում է միևնույն երազը. Ինքը Եգիպտոսում է` բուրգերի կողքին, որտեղ գանձեր են պահված, և իր առաքելությունն է գտնել դրանք:
     Առաջին հայացքից ֆանտաստիկ մի պատմություն է հիշեցնում, սակայն ըստ էության այն մի բաց օրագիր է հեղինակի հույզերից ու իրական կյանքի ապրումներից, օրինակ է այն իրողության, որ պետք է տեր կանգնել սեփական երազանքներին ու ձգտումներին: Սյուժեի նախաբանում նա իր ոչխարներին խուզելու համար գնում է վաճառականի մոտ, ում դստերը տեսնելով սիրահարվում է, որին պիտի տեսներ հետագայում: Նա շատ էր սիրում ճանապարհվել, ահա թե ինչու հենց հովվի գործն ընտրեց: Իր ուրախ ու տխուր պահերը նա միշտ կիսում էր ոչխարների հետ, զրուցում: Մեծ էր Սանտյագոյի զարմանքը, երբ հանկարծակի հանդիպեց գնչուհու հետ, հետո նաև թագավոր Մելխիսեդեկի` իմաստուն ծերունու հետ: Եվ ապշած մնաց, երբ նրանք պատմեցին նույն իր երազի սյուժեն: Նա ավելի քան համոզվեց, որ սա նախախնամություն է: Հետևելով գնչուհու պայմանին` նա ստիպված հոտի 10-րդ մասը թողեց, իմանալու համար ինչպես ճանապարհվել դեպ բուրգեր և գտնել գանձերը:
     Ուշագրավ է վեպի այն հատվածը, որում ծերունին պատմում է մի պատմություն. «Ահա քեզ գդալ, որում 2 կաթիլ ձեթ է, գնա և շրջիր, իջիր աստիճաններով, տես հրաշակերտ արձաններն ու հետ արի, սակայն տես, որ ձեթը չթափես»: Սա շրջում է ու հետ վերադառնում` լի գդալով: Արքան հարցնում է, թե արդյոք նրան դուր եկավ տեղանքը: Սա պատասխանում է, որ ոչինչ չի նկատել, երբ 2-րդ անգամ է շրջում, հիացած, շնչակտուր հետ է վազում` այս անգամ արդեն դատարկ գդալով: Այս փոքրիկ պատմությամբ Մելխիսեդեկը ցանկանում էր հասկացնել Սանտյագոյին, որ երջանկության գաղտնիքը աշխարհի հրաշքները տեսնելն ու գնահատելն է` միևնույն ժամանակ չմոռանալով ձեռքով ամուր բռնած գդալի ու ձեթի մասին:
     Վեպը, ըստ իմ գնահատման, նաև ուսուցողական ու կյանքի ընկալման հետաքրքիր փորձ ու օրինակ է:
     Այսպիսով, վեպի գլխավոր հերոսը ճանապարհ է ընկնում: Նա ծանր է տանում ոչխարների հետ բաժանումը: Օտար ափերում նա ապակե իրերի առևտրով է զբաղվում, հանդիպում մի անգլիացու, ով շատ էր սիրում ընթերցանություն ու միշտ տարված էր գրքերով: Հենց անգլիացու հետ էլ ճանապարհվում է Եգիպտոս, որի ճանապարհին փնտրում է ու գտնում ալքիմիկոսին, ով կուղղորդեր իրեն: Այս փնտրտուքների ճանապարհին, ջրհորի մոտ Սանտյագոն հանդիպում է Ֆատիմային` անապատի մարդուն, ամայությանը սովոր աղջնակին, ով պատրաստ էր սպասել նրան: Այդ ժամանակահատվածը համընկեց պատերազմի հետ: Ֆատիման շատ անգամներ էր սպասել իր հորը, ով միշտ հետ էր վերադարձել պատերազմից: Նա սովոր էր սպասումին: Արդեն Եգիպտոսի բուրգերի մոտ, փնտրտուքներից ուժասպառ մեր հերոսն արտասվում է, և հենց այտեղ, որտեղ թափվում են արցունքները, փայլում է ու լուսավորվում: Նա սկսում է փորել: Երբ գալիս են մարդիկ, որ պատերազմից էին փախել հարձակվում են սանտյագոյի վրա ու նրան լսելով, կարծում են, թե խելագարվել է: Նա գտնում է գանձերը: Եվ շտապում Ֆատիմայի մոտ: Առաջին անգամ քամին բերում է նրա բույրն ու համբույրը:
     Ահա այսպիսի խորհրդավոր, ռոմանտիկ և միևնույն ժամանակ դժվար ու երկար ճանապարհ է անցնում վեպի հերոսը, ում հավատը սրտի ու ճակատագրի ձայնը և մեծ տիեզերքը ողջ ուժով նրան օգնում են հասնել նպատակին:


     Պաուլո Կոելոն բրազիլիացի գրող, բանաստեղծ է: Ծնվել է 1947թ. Ռիո դե Ժանեյրոյում: Հրատարակել է 16 գիրք: Ամենահայտնի ստեղծագործություններն են` «Ալքիմիկոս» և «11րոպե» վիպակները: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 67 լեզուներով և աշխարհի մոտ 150 երկրներում սպառվել է գրողի ավելի քան 86 մլն. գիրք:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
16491 | 1 | 0
Facebook