Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆՅՈՒԹԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ

19:11, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
ՆՅՈՒԹԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ

Գրավիչ ու կանչող նախաբան, նյութի ամբողջական մատուցում, բազմակողմանի անդրադարձ, ու մեծաքանակ լսարանն ապահոված է: Երևի թե բոլորս նկատած կլինենք, թե էապես ինչքան կարևոր է` լուրն ով է հաղորդում: Հաղորդավարի կեցվածքը, տեղեկատվությունն ընկալելու ունակությունն ու մատուցման ձևը միանգամից որոշակի տրամադրվածություն են ստեղծում:
     ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման մեկնաբան Քրիստինե Ալագուլյանը ֆակուլտետի ուսանողների հետ կազմակերպել էր հերթական հանդիպումը: Դեմքի հիգիենա, դիմահարդարում, սանրվածք, հագուստ, ձայն, խոսելաոճ, դիմախաղ, ժեստ, հայացք (աչքեր). քննարկումը հիմնականում այս հասկացությունների շուրջ ծավալվեց: Ք. Ագուլյանը հեռուստատեսային լուրը համեմատեց թխվածքաբլիթի հետ, որի արտաքին շերտը հաղորդավարն է, ու սյուժեի 50 %-ը նրանից է կախված:
     Հանդիպմանը ներկա էր նաև դիմահարդար Լիլիթը, ով ուսանողուհիներից մեկի միջոցով ցույց տվեց, թե ինչ դիմահարդարմամբ պետք է լսարանին ներկայանա հեռուստատեսության լրատվական թողարկման հաղորդավարը: Մի խոսքով, կերպարն էկրանին պիտի լինի հասարակ, չշեղի հեռուստադիտողի ուշադրությունը հաղորդվող ինֆորմացիայից:
     Հագուստը չպետք է լինի շատ վառ գույնի, բացվածքով, (պիտի հաշվի առնվի եղանակին համահունչ հագուստ ընտրելը) սանրվածքը`տոնական ու ճոխ, աքսեսուարները մեծ ու աչքի ընկնող:
     Իսկ ժեստերը, ձայնը, խոսելաոճը արդեն տեղեկատվության հեռարձակումն են ապահովում: Քննարկվեցին հայկական հեռուստաընկերությունների լավ ու վատ կողմերի, լրագրողների ու մեկնաբանների կեցվածքի ու այսպես կոչված հասանելիության երևույթի մասին հարցեր:
     Ք. Ալագուլյանը մատնանշեց հայացքի, հատկապես աչքերի ներգործության կարևորությունը` տեսողական կապը: Որքան պահպանվում է էմոցիաների չափավոր դրսևորումը, այնքան հաղորդումը համոզիչ է դառնում ու հեռուստադիտողը վստահություն է ձեռք բերում հաղորդավարի հանդեպ: Սա բերում է նրան, որ տվյալ թողարկման դիտումների ծավալը գնալով ընդլայնվում է :
     Առաջին հայացքից ոչ այնքան առաջնային թվացող մանրուքները մեծ դերակատարություն ունեն ամենաէականի` հեռուստատեսային լուրի արդյունավետ թողարկման գործում:


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7359 | 3 | 0
Facebook