Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԽՈԿՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Մամուլի խոսնակ`
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
17:09, երեքշաբթի, 08 հուլիսի, 2014 թ.
     Երեկոյան 18: 30-ին, Երևանի Սբ. Գրիգոր
     Լուսավորիչ Մայր եկեղեցում, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ կմեկնարկի «Խոկման» արարողություն:
     «Խոկման» ընթացքում կքարոզի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանը:
     Խոկումը մարդուն հնարավորություն է տալիս քննադատաբար նայելու իր կատարած գործերին ու արարքներին, ներաշխարհն ավելի մաքրելուն և միայն բարության ճանապարհով ընթանալուն:
    
     Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու առիթ կունենան, որ իրենց կյանքը ճշմարիտ ապրեն և Դատաստանի օրն արդար կանգնեն Աստծո առաջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2840 | 0 | 0
Facebook