Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարսի ծածկումը Լուսնի կողմից

21:53, ուրբաթ, 04 հուլիսի, 2014 թ.

Հուլիսի 6-ի Գրինվիչի ժամանակով (UTC) 01: 30 տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Մարսի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումն (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։ Օրինակ, Մարսի անկյունային տրամագիծը (14") Լուսնի անկյունային տրամագծից (31.5’) փոքր է 135 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում: Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից:


    

Հայկական աստղագիտական ընկերություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3659 | 0 | 0
Facebook