Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Հոդվածներ

Կարոտի ուժը

Anahit
Հեղինակ`
Anahit
21:28, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2012 թ.
Կարոտի ուժը

Կարոտ.զգացմունք որ խեղդում է կոկորդդ, սպանում է ներսումդ եղած ամեն ինչ, դու միայն մտածում ես որդուդ տեսնելու, գրկելու, համբուրեկու մասին:
     Երբ քեզ համար գիշերը թվում է երկար ու անվերջանալի, երբ քեզ թվում է որ ամեն ինչ մնալու է խավարի մեջ, սակայն անցնում են ժամերը այս մեռյալ ու տանջալից ժամերը:Լույսը բացվում է և լույսի ծնվում է մի հույս որ որդիդ գոնե այսօր կզանգի, սակայն օրը նորից մթնում է և ոչմի զանգ:Կարոտի ուժը այնքան ուժեղ է որ դու չես կարողանում դիմանալ, և եթե չես խելագարվում, ուրեմն դու արդեն հաղթել ես:Միթե ես չեմ խելագարվել, հապա ինչի է նման եթե ոչ խելագարության:Ամեն օր սպասել որդուդ զանգին, նրա ձայնը լսելուն բայց…:Կարոտը ճահիճ է, որ քաշում է քեզ իր մեջ իսկ դուրս գալ քչերին է հաջողվում:Հաճախ փորձում եմ ինքս ինձ հետ զրուցել, փորձում եմ ինձ հանգստացնել այն մտքով, որ միայն իմ որդին չէ որ ծառայում է, սակայն անօգուտ:Կարոտը ոչնչացնում է մարդուն, նույնիսկ ամենաուժեղ մարդը վայր է դնում իր բոլոր զենքերը կարոտի դիմաց:Ես նույնպես չկարողացա հաղթահարել կարոտը մինչ իմ տղայի վերադարձը:Անցավ 2 տարի:Տղաս հիմա ինձ հետ է, սակայն այն 2տարվա կարոտի հետևանքները մինչև հիմա հետապնդում են ինձ....

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16515 | 0 | 0
Facebook