Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊՆ_ն ամփոփում է տարին

Diana Khazaryan
Հեղինակ`
Diana Khazaryan
22:09, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2012 թ.
ՊՆ_ն ամփոփում է տարին
     Դեկտեմբերի 24ին ՊՆ_ում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ ելույթով հանդես եկան ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը և ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց որոշակի ցուցանիշներ զինվորների և սպաների կենցաղային բարելավումների վերաբերյալ: Կառուցվել են նոր կոյուղագծեր, զինանոցներ, ճաշարաններ, բաղնիքներ:Ձմռան հետ կապված հատուկ ուշադրություն է դարձվել կաթսայատների վերանորոգմանը:2013թվականին ներկայացվել է կապիտալ շենքերի կառուցում Վանաձորում, Էջմիածիում, Արարատում և զորամասերից մեկում:Շենքեր կկառուցվեն Երևանում 130 բնակարաներով` հատուկ զինվորականների համար:Իսկ Մհեր Շիրինյան նշեց, որ ՊՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպայական թեստավորմանը: Սպան, մինչ պաշտոնավարման անցնելը, հատուկ թեստավորում է անցնում և նախարարի հատուկ հրամանով հաստատվել է սպայական կարգուկանոնի կանոնադրությունը, որը բաղկացած էր 12 կետից, հենց այս կետերով պետք է որոշվի պատիժները:Իսկ այն հարցին, թե որտեղ են պատրաստում սպայական կադրերը, Մհեր Շիրինյանը պատասխանեց« Սպայական կադրերի վերապատրաստումը և պատրաստումը մեծ մասամբ կատարվում է ՌԴ-ում (250-ից ավելի), Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, 2-րդ տեղում ԱՄՆ-ն է (200-ից գերազանցում է), այս պահին ԱՄՆ-ում սովորում է 30-ից ավել զինվորական:Վերջում միայն նշենք, որ 2012-ը ՊՆ-ում խոշոր ձեռքբերուների տարի էր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4345 | 0 | 0
Facebook