ՀԱԸ ներկայացնում է 2014թ. հուլիս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:
Հուլիս ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ Եվրոպական աստղագիտական համագումարը, Երկիրն արևահեռ կետում, Մարսի ծածկումը Լուսնի կողմից, Սատուրնի ծածկումը Լուսնի կողմից, Հարավային Դելտա Աքվարիդների ասուպային հոսքը, աստղագետ Վահրամ Չավուշյանի 50-ամյակը, Պերսեիդների ասուպային հոսքը, Կասիոպեիդների ասուպային հոսքը, և Հյուսիսային Դելտա Աքվարիդների ասուպային հոսքը ։
Հայկական աստղագիտական ընկերություն