Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած է երիտասարդների կողքին

00:42, շաբաթ, 22 դեկտեմբերի, 2012 թ.
Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած է երիտասարդների կողքին
     Հայաստանի երիտասարդությունը պետք է կանգնի այն ուժի կողքին, ով տեղ է տալիս երիտասարդությանը` ոչ թե խոսքերով, այլ գործով:
     Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած է երիտասարդների կողքին, աջակցում է ուսանողներին, նպաստում է տարբեր երիտասարդական-ուսանողական ծրագրերի իրականացմանը: Նա կրթաթոշակներ է շնորհում առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին, ինչը շատ կարևոր, իսկ երբեմն էլ ճակատագրական նշանակություն կարող է ունենալ այն ուսանողի կյանքում, ով դժվարանում է վճարել ուսման վարձը: Հայաստանում գուրծում են մի շարք երիտասարդներին աջակցող կազմակերպություններ, նաև անհատներ, որոնց առաջարկած ուղիները չեն տանում երիատասարդներին դեպի կրթություն և հայրենասիրություն: ԲՀԿ առաջնորդ պարոն Գագիկ Ծառուկյանը ապացուցելու կարիք չունի, որ իր խոսքը գործ է` դրա վկաներն են հազարավոր երիտասարդներ: Կա հզոր գործիչ, կա գործի և խոսքի համապատասխանություն: Երիատասարդությանը վերաբերող խնդիրներից են լավ աշխատանք ու նորմալ ընտանիք ստեղծելը, ինչպես նաև ֆինանսական հնարավորության սղությունը, երիտասարդների համար կրթության հասանելիությունը: Այս խնդիրները միայն Հայաստանին չեն, որ բնորոշ են. դրանք առկա են եվրոպական մյուս երկրներում ևս: Առկա է նաև երիտասարդների միջազգային շարժունակության սահմանափակման խնդիրը, որը շատ կարևոր է: Այսօրվա երիտասարդները գիտեն, որ իրենց երկրից դուրս շատ բան կա, և իրենք պետք է դրանք տեսնելու հնարավորություն ունենան: Հայաստանի երիտասարդության կարևոր խնդիրներից է հայ երիտասարդների համար երկրից դուրս գնալու և միջմշակութային երկխոսություն հաստատելու, ինչպես նաև եվրոպական մյուս երկրներից Հայաստանում երիտասարդներ հյուրընկալելու դժվարությունները: Այս ամենը Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տալիս է մեզ` երիտասարդներիս: Նա հնարավորություն է ընձեռում հնարավորինս լավ ու բարեկեցիկ ապրելու մեր երկրում:
     ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ ՊԱՐՈ՛Ն ԾԱՌՈՒԿՅԱՆ ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՄՇՏԱՊԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
    
     ՀԵղինակ` Ռ.Գյոզալյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6197 | 10 | 0
Facebook