Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության անցման փուլերը: Խնդրանք և մեդիտացիա

14:59, չորեքշաբթի, 18 հունիսի, 2014 թ.

Այսօր ուզում եմ անդրադարձ կատարենք մարդկության անցման փուլերին, որի ընթացքում կխոսենք նաև խնդրանքի տեսակների մասին:

Կյանքն անընդհատ է, այն չի վերջանում բոլորովին, այլ, ժամանակ առ ժամանակ, պատմությունը կրկնվում է: Իսկ ինչպե՞ս է այն կրկնվում, ի՞նչ է նշանակում աշխարհի կործանում կամ աշխարհի վերջ, որին ինքս անվանում եմ զտում: Իրականում աշխարհը երբեք չի կործանվում կամ չի վերանում, պարզապես մարդիկ են զտվում, զտվում է լավը վատից, և այդ զտումը մեզ հայտնի է Աստծո դատաստան անվամբ:


    

Պարզենք, թե ինչպես է այն կատարվում և որն է իմաստն ու նշանակությունը, ինչպես նաև այդ զտմանն օգնող գործոնները:

…Ի սկզբանե մարդը եղել է Տիեզերքի ինֆորմացիայի կրողը, ապրել է՝ հասկանալով և գիտակցելով, ապրել է իբրև բանական էակ: Տիեզերքում ամեն բան դրական է, ճշմարիտ և այդ ամենի կրողը հոգին է: Սակայն, ծնվելով երկրի վրա, մենք այստեղ ստանում ենք ուղեղ, որն էլ պետք է զարգացնի մեր միտքը: Սկզբում մարդն ապրում էր միայն Տիեզերքի օրենքներով, նա գիտեր, թե ինչ է իրեն պատվիրված և ապրում էր Դրախտում: Սակայն, որոշ ժամանակ հետո արթնացավ նաև մարդու միտքը. այդ արթնացումն իրականում անխուսափելի էր, քանի որ մարդն արդեն երկրային ծնունդ է՝ տիեզերական սկզբով: Մարդը սկզբում վերգիտակից էակ էր՝ իջած տիեզերական 3-րդ մակարդակից /9-րդ մակարդակ/: Իսկ այդ վերգիտակից էակի սերունդը ստանում է հոգի՝ առաջին մակարդակի: Մինչև 5-րդ կյանք հոգին, հետևաբար և մարդը, անցնում է առանց վայրիվերումների, առանց բացասականի ազդեցության: Միտքը սկսում է զարգանալ 6-րդ կյանքի ընթացքում և այստեղ է, որ մարդը պետք է կարողանա ճիշտ ապրել, մնալ Տիեզերքի օրենքների մեջ, հակառակ դեպքում նա շեղվում է այդ ճանապարհից և, միտքը զարգանալով, սկսում է ճնշել հոգուն, որն էլ «հրաժարվում է" այդ մարմնից և դառնում է խռովյալ. նա այլևս չի օգնում այդ մարդուն, կամաց-կամաց մարդը կտրվում է Տիեզերքից ու դառնում է բացասական ուժերի հովանավորյալ: Զուգահեռ այս ամենին, իբրև հակակշիռ, ծնվում են մարդիկ՝ իրենց մեջ ունենալով հոգու 7-րդ, 8-րդ և 9-րդ կյանքերը: Նրանք շատ քիչ են, նրանք գալիս են օգնելու, միայն թե նրանց պետք է լսել: Այդ մարդիկ խելացի են, տարբերվող բոլորից, ունեն ունակություններ կամ տաղանդ, նրանք արվեստագետներ են, գիտնականներ, նրանց գործն արարելն է՝ ի բարօրություն մարդկանց: Նրանք Տիեզերքի զավակներն են, ովքեր մեկ աստիճանով բարձր են: Նրանք ի ծնե են այդպիսին: Երկրի վրա մարդիկ ևս կարող են դառնալ այդպիսին. սա նշանակում է, որ մարդը ճիշտ է անցել իր կյանքի կարևորագույն փորձությունը, որի արդյունքում վերածնունդ է ապրել հոգին՝ նույն կյանքում բարձրանալով մեկ աստիճան վերև և մտնելով 7-րդ կամ վերերկնային առաջին մակարդակ: Այստեղ արդեն մարդը չի սխալվում, այստեղ արդեն սկսում է բացվել միտքը, նա սկսում է հասկանալ այնպիսի բաներ, որոնք իրեն հասու չեն եղել ավելի վաղ /մենք բոլորս ճանաչում ենք նման մարդկանց կամ հենց ինքներս ենք հոգու վերածնունդ ապրել/, զարգանում է վերլուծական միտքը և, որքան բաց է մարդու միտքը, այնքան նա արագ է մոռանում «կասկածել» երևույթը: Հետաքրքրություն ունենալը խոսում է մարդու առաջընթաց մտքի մասին, իսկ կասկածելը հետընթաց է կամ ստեղծում է կանգառ վիճակ, երբ միտքդ մեկ առաջ է գնում, մեկ հետ: Մարդիկ կան, ովքեր շատ արագ անցնում են նաև այս էտապը և լինում են դեպքեր, երբ նույն կյանքի ընթացքում հոգին իր 2-րդ վերածնունդն է ապրում՝ անցնելով 8-րդ կամ վերերկնային երկրորդ մակարդակ: Այս դեպքում արդեն, իբրև նվեր, նա ստանում է որոշակի ունակություն. պայծառատեսություն, պայծառալսողություն, անսպասելի տաղանդ և այլն:

Վերադառնանք 6-րդ մակարդակ, որտեղ ամեն ինչ մենք ենք որոշում. կանցնե՞նք հաջորդ մակարդակ թե՞ ոչ: Բոլորը հասնում են 6-րդ մակարդակ, բայց քչերն են կարողանում բարձրանալ կարևորագույն 1 աստիճանը: Ի՞նչն է խանգարում. երբ արթնանում է միտքը, արդեն սկսում ենք տեսնել աշխարհը, տարբերել լավն ու վատը, և, նայած ում համար ինչն է լավ, դրա հետևից էլ գնում է նա: Արդեն մարդը դառնում է խոցելի, և առաջին սխալ արված քայլից հետո նա կամ հետ է կանգնում կամ շարունակում է իր ճանապարհը: Առաջին տարբերակը խոսում է մարդու խելացի լինելու մասին, նա կարողանում է իրականում տարբերել և ճիշտ ընտրել: Իսկ երբ մարդը սխալ է անում և չի պատժվում, նա մտածում է, որ դա լավ է: Այդ դեպքում կարող է սկսվել սխալների շղթան, որը կարող է մարդուն պահել իր մեջ՝ արթնացնելով գայթակղություն, ագահություն, փառամոլություն, ընչաքաղցություն, նախանձ և այլ երկրային հատկանիշներ: Այստեղ նորից ունենք 2 տարբերակ. կամ դուրս գալ այս շղթայից կամ ավետել սեփական կործանումը: Կոծանման դեպքում ամեն ինչ պարզ է. մարդը գնալով ավելի է կատարելագործվում և դառնում է չարյաց մեծագույն:

Դուրս գալ՝ նշանակում է հաղթել քո իսկ անձին, իսկ դա առանց հոգու մասնակցության չի կարող լինել: Քայլ առաջին. մարդը սկսում է ներում խնդրել, աղոթել, ապաշխարել: Այս քայլին գնում են կամային մարդիկ, թույլերը՝ երբեք:

Եվ այդ մարդիկ կյանքում ունենում են հենց այն շրջադարձը, որի համար էլ պարտական պետք է լինեն միայն իրենց ու իրենց մտքին. նրանք գիտակից մարդիկ են: Այս մարդիկ սկսում են փոխել իրենք իրենց, օբյեկտիվ են հենց իրենց հանդեպ: Նրանք սկսում են ապրել մինչ այդ պահն ապրածի հակառակ տարբերակով:

Խնդրանք, աղոթք, զրույց՝ առ Աստված-ահա հետդարձի ճանապարհը:

Մաքրել միտքը, դրա համար խնդրել հոգուն, որ նա խնդրի հրեշտակին, որն էլ կսկսի խոսել մեզ հետ: Դառնալ գիտակից, բանական էակ, այնպիսին, ինչպիսին ի սկզբանե էինք. ինքնարթնացում: Տարբեր ազգեր ունեն իրենց մեթոդները կապ հաստատելու վերին ուժերի հետ: Բուդդիստների մոտ դա մեդիտացիան է, քրիստոնեության մեջ աղոթքը, իսլամում՝ նամազը:

Մեդիտացիա նշանակում է կենտրոնացում, որի ընթացքում մարդն անջատվում է շրջապատող աշխարհից, անջատում է միտքն աշխարհից և այն միացնում է հոգու հետ, ինչի արդյունքում էլ սկսում է տեսնել այլ իրականություն, շփվել բարձր էակների, ուսուցիչների հետ…. Այս ամենին նրանք հասնում են՝ մաքրելով միտքը, հոգին ու մարմինը. ինքնակատարելագործմամբ:

Իսկ ի՞նչ է աղոթքը կամ խնդրանքը: Նորից կենտրոնացում, նորից կտրում ենք մեզ արտաքին աշխարհից, նորից միտքն անջատում ենք աշխարհից և միացնում հոգու հետ. հոգին խոսքի միջոցով է կապ հաստատում տիեզերական էակների հետ: Այս ամենին մենք՝ հայերս, հասնում ենք բացառապես խոսքի միջոցով մաքրելով մեր միտքը, հոգին ու մարմինը, ընդ որում, մաքրում ենք միտքը, որին օգնում է հոգին և ենթարկվում է մարմինը: Ահա սա է հայոց լեզվի գերակայությունը աշխարհի բոլոր լեզուների հետ համեմատած: Հայոց լեզուն հնարավորություն է տալիս հասնել այս ամենին, քանի որ Տիեզերքում ինֆորմացիան հայերեն է, քանի որ հայն է ի սկզբանե եղել…

Ինչպե՞ս մաքրել միտքը: Սկսենք խոսել Հրեշտակի հետ. նա միշտ է մեզ լսում և միշտ է խոսում մեզ հետ, որին մենք կոչում ենք ներքին ձայն: Սկսենք լսել մեր ներքին ձայնը և կամաց-կամաց կմոտենանք վերին ուժերին՝ միաժամանակ պոկվելով երկրից: Կամաց-կամաց ներքին ձայնն իր տեղը կզիջի վերափոխված մտքին. կսկսենք արդեն հասկանալ շատ բաներ, արդեն ինքներս կձգվենք դեպի վեր և ինչքան ձգվում ենք դեպի վեր, այնքան ավելի ու ավելի ենք մոտենում Տիեզերքին և այնքան կորցնում ենք կապը ժամանակի և հեռավորության միջև: Հայը միակ ազգն է, ով ուղիղ է կապված Տիեզերքի, Արարչի հետ. խոսքով: Նկատած կլինենք, որ շատ դեպքերում մեր ցանկություններն իրականություն են դառնում: Այո, ընդամենը խնդրել, խոսել և չկասկածել, և, իբրև նվեր, հոգու վերածնունդ… Ահա այս մարդիկ են ապագայի գրավականը, այս մարդկանց շնորհիվ է, որ զտում է տեղի ունենում և նրանք են նոր կյանքի հիմնաքարը: Ահա սա է զտումը. զտումից հետո նորից մնում են ընտրյալները, ովքեր կառուցում են, ովքեր ապրում են Տիեզերքի օրենքներով, գիտեն, թե ինչ է իրենց պատվիրված, մինչև…

Դեռ ժամանակ կա, դեռ կարող ենք վերածնվել, իսկ դրա համար պետք է ինքներս մեզարթնացնենք: Մեր մեջ շատ կան նման մարդիկ, երեխաներ, ովքեր ապագայից են եկելու մեզ տանում են դեպի ճշմարիտ ապագա: Համախմբվենք այդ մարդկանց շուրջը ևամեն բան լավ կլինի:


    

    
Աղբյուրը` www.yesuyes.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6648 | 0 | 0
Facebook