Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

R.P. «ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ»

AAA A
Հեղինակ`
AAA A
15:48, կիրակի, 15 հունիսի, 2014 թ.
     R.P.-ն շուտով կթողարկի իր առաջին ձայնասկավառակը, որում ներառված են գուսանական եւ ժողովրդական երգեր: Երգչուհին նախատեսում է տեսահոլովակ նկարահանել "Զեփյուռի նման" երգի հիման վրա, իսկ նոր աշխատանքների շնորհանդեսին կնշվի նաեւ "Hayway" ջազ բենդի 5-ամյակը: Խմբի մեներգչուհին, ամուսինը` թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը, եւ մյուս անդամները հաճախ ելույթ են ունենում Արցախում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում."Այս տարիների ընթացքում բավական մեծ լսարան ենք ձեռք բերել: Համերգներին երբեմն երգում եմ ժողովրդական գործեր, որոնք հանդիսատեսի կողմից դրական արձագանքի են արժանանում: Հաճախ հարցնում են, թե ինչպես կարող են ձեռք բերել ժողովրդական երգերի իմ կատարումները, ես էլ որոշեցի դրանք ընդգրկել մեկ սկավառակում, մանավանդ ԴերՀովայի հետ վաղուց այդ գաղափարն ունեինք: Գործիքավորումների վրա շատ մանրակրկիտ աշխատանք է տարվում, հին մշակումները թարմացնում ենք, բայց չենք փոխում": "Hayway" խմբի երգացանկում գերակշռում են ջազ, բլյուզ, դիսկո, լատինո ոճերի գործեր."Իհարկե, ջազի լավագույն կատարողները սեւամորթներն են. մենք չենք կարող վարպետների նման երգել: Փոխարենը կարող ենք քարոզել մեր ժողովրդական ու գուսանական երգերը: Ամուսինս էլ ասում է, որ ավելի շատ սիրում է ժողովրդական երգող Արփիին: Նախորդ տարի Քաթարում մի քանի ամիս ելույթ ունենալուց հետո "Hayway"-ը կրկին ստացել է հրավերներ, սակայն, ինչպես պատմել է Արփին, ֆինանսական ընդհանուր հայտարարի չեն եկել եւ չեն մեկնել` նախընտրելով աշխատել Հայաստանում."Պատկերացրեք, այստեղ էլ կարողանում ենք վաստակել, տարբերությունը շատ մեծ չէ: Եթե մեկնեինք, սկավառակի թողարկումը կրկին կհետաձգվեր, իսկ հիմա ինձ համար դա է առաջնային": Արփիի խոսքով` առաջին սկավառակից հետո մեծ ցանկություն ունի օրորոցային երգերի հավաքածու ունենալ."Այնքան սիրուն ստեղծագործություններ ունենք, որ ուզում եմ ակապելա ձայնագրվել. այդպիսի սկավառակ դեռ չի թողարկվել: Եղբորս երեխայի համար մեկ անգամ երգեցի "Արի, իմ սոխակ"-ը, մինչ ավարտելս քնեց: Ժամանակից առաջ չընկնեմ, բայց միգուցե օրորոցային երգերի վրա աշխատելիս արդեն մայր լինեմ եւ լիովին զգամ: Նվիրվող եմ, եթե բալիկս ծնվի, աշխատանքս մի կողմ կթողնեմ, այդ պատճառով ուզում եմ առաջին սկավառակս թողարկելուց հետո լույս աշխարհ բերել մեր առաջնեկին":
ԱՐՓԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ
Աղբյուրը` 15.06 MAMUL.AM
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2176 | 0 | 0
Facebook