Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ ԿԱՄ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
13:51, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2012 թ.
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ ԿԱՄ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

«Անկախության սերունդ»։ Երբեմն այդպես են անվանում այսօրվա երիտասարդությանը, որը պատերազմից բացի իր ուսերին կրեց նաև «գողական ռազբոռկաներով հիվանդ երկրի վրա փող սարքողների», ծանրությունը։

Սկսեցին ամենինչ պահանջել մի սերնդից որին ոչինչ չեն տվել, և եթե անկեղծ լինենք նրանից որևէ բան պահանջելու իրավունք չունեն։ «Երիտասարդությունը մեզ հետ է»։ Այդ արտահայտությունը այսօր դարձել է «Պրիստիժ», որը կարելի է լսել տեսախցիկի առջև հայտնված գրեթե բոլոր օլիգարխներից։ Հնարավոր է որ ռեստորանային ճղճիմ միջավայրում, կամ ասենք Էմիրություններում սեփական բիզնեսով տարված տղաները, իրենց մտապատկերում ամեն օր հանդիպում և սեխմում են երիտասարդի ձեռքը։ Իսկ իրականո՞ւմ։ Ամենինչ հասկանալի է կարծում եմ։ Ո՞վ կարող է սեխմել երիտասարդի ձեռքը։ Ո՞վ կամ ովքե՞ր են վաստակել այդ իրավունքը։ Ո՛չ ո՛ք, որովհետև երիտասարդին ոչինչ չեն թողել։ Երիտասարդը մենակ է, մոլորված, նա դեռ երկար կփնտրի թե ո՞վ է գողացել և որտե՞ղ է թաքցրել իր հայրենին։

Այն պարագայում, երբ օտարը հայտարարում է թե երկրի տնտեսության վաթսուն տոկոսից ավելին իրեն է պատկանում, և գնալով ավելանում է արտաքին պարտքը, երիտասարդը որտե՞ղ գտնի սեփական անկյունը։

Երբ բացակայում է դեպի պետականաշինությունը նպատակաուղղված քաղաքականությունը, պետական այրերին ոչիչ չի մնում անել քան հեռանալ, ամենայնդեպս այդպես է պահանջում քաղաքակիրթ մոդելը։ Իսկ աթոռի հանդեպ սերը և գողացված պատառներ թռցնելը, տղերքին ստիպում է մնալ... Նրանց թվում է թե սեփական ժողովրդի մոտ վախի մթնոլորտ տարածելով, և մահակներով զինված կկարողանան կառուցել պետություն, և դեռ մի բան էլ հզորանալ այնքան՝ որ աշխարհը իրենց հետ հաշվի նստի։ Իսկ պատմության մեջ բոլորից թույլ իշխանությունները եղել և մնում են ամենասիրվածը աշխարհի կողմից։ Թույլին հեշտ է թելադրել, ստիպել, համոզել։ Իսկ սեփական ժողովրդին չհասկացող և նրա հետ կապը կտրող իշխանությունը թույլ է և դատապարտված կործանման։

Մինչ մեզ փորձում են համոզել թե ամեն ինչ անում են ժողովրդական երկիր կառուցելու համար, լցոնված քվեատուփերում մենք տեսնում ենք ամբոխավարություն ընդամենը: Ու երազում ենք պետություն կառուցելու մասին, և ամեն անգամ դա չի հաջողվում քանի դեռ «փարիսեցիները» այստեղ են։ Սկսում ենք արտասահմանում բարեկամներ փնտրել նրանցից գումար ուզելու, կամ նրանց մոտ մեկնելու համար։

Ինչևիցե։ Այս ամենի հետ քայլող երիտասարդություն։ Հիասթափությունից արտագաղթին ու գլոբալիզացիային տրվող երիտասարդներ։ Նրան որպես ժառանգություն թողնվող, ճարտարապետական տեսանկյունից մի քանի անգրագետ շինություններ, էլիտար շենքեր կառուցելու հետևանքով սեփական բնակարաններից զրկված հազարավոր քաղաքացիներ և երկրի ողջ կապիտալը դուրս տալելու պատճառով քայքայված տնտեսություն։ «Դե ա՜ռ, վերցրու երիտասարդ, տես քեզ ի՞նչ ենք կտակում, շնորհակալ եղիր ավագներիցդ, այս ամենի համար»։ Ու այսպիսի մի կեցվածք։

«Իմ հայրենիքը այն ոգեղենն է որը կա Հայաստանում»։ Ասում էր Նժդեհը։ Անկախության սերունդը փնտրում է դեռ։ Երբ կգտնի այդ ոգեղենը ու տիրոջ իրավունքով ոտքը կդնի սեփական երկում։ Կհասկանաք տղերք, որ այդքան էլ «հզոր» չեք և ոչ մի հոգևոր կապ չունեք այս երկրի հետ։ Կիջնեք աթոռներից ու կտեսնեք որ ձեզ ծափահարողները ձեր ենթականերն էին միայն, կհամոզվե՜ք որ հարգանքի արժանի ոչինչ չեք թողել։ Կքայլեք լուռ, գլխիկոր, ճանապարհին կհանդիպեք աշխատավորին ու կամաչեք ժամանակին նրա վաստակը խլելու համար։ Նա էլի աշխատում է, ապրում, արարում։ Իսկ դո՞ւք։ Կտեսնեք ձեր թողած մոխիրներից վեր հառնող երկրի վերածնունդը, կփորձեք գոնե ծափահարել, բայց ամոթի զգացումը այնքան մեծ կլինի որ ձեռքներդ վեր չի բարձրանա։ Դուք ուշացաք, չկարողացաք հասկանալ ձեր երեխաներին, չսիրեցիք նրանց, չեղաք այն հայը որի կարիքը ուներ Հայաստանը։

«Կեցցե՜ այն Հայաստանը որը վաղն է գալու»։ Այս խոսքերը ձեզ չհասան, բայց չկորչեցին էլ։ Համբերե՜ք։ Իր երկրում արժանավայել ապրելու համար գալիս է Անկախության սերունդը։ Նա հայ է ու հայեցի...


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6568 | 0 | 0
Facebook