Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
23:31, կիրակի, 16 դեկտեմբերի, 2012 թ.
Հարցազրույց ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ

-Դուք և՜ բեմադրիչ ռեժիսոր եք, և՜ դերասանաուհի: Ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:

Կարծում եմ դրանք շատ տարբեր են, անգամ զգացապես: Ես բոլորովին այլ կերպ եմ այդ երկու մասնագիտություններին վերաբերում: Դերասանությունն ինձ համար ավելի հանելուկային է, որովհետև ինչպես չեմ կարող բացատրել, թե սերն ինչպիսին է, այնպես էլ չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում խաղալիս .այն տարերային է մի քիչ : Ես շատ եմ սիորում այն: Ես ավարտել եմ ռեժիսորական բաժինը ` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցը : Ես երբեք չեմ բեմադրել, այն ժամանակ, երբ ուզել եմ բեմադրել, այլ բեմարդել եմ, երբ արդեն չէի կարող չբեմադրել, ուղղակի էլ չէի կարող: Զուտ դերասանական առումով ես ինձ բավարարված եմ զգում, իսկ ռեժիսորական բավարարվածություը մի քիչ այլ է, որը դերասանության մեջ չկա :

-Ի՞նչ է պետք երիտասարդին իր ճանապարհը հարթելու համար

Եթե ասեմ, ես շատ ջանքեր եմ թափել ճանապարհս հարթելու համար, այսինքն ինչ-որ զոհողություններ եմ արել, ապա ոչ :Ես ուղղակի շատ սիրել եմ, շատ և երևի նկատվել է այդ սերը և նվիրվածությունն, իհարկե : Գուցե երևի բախտավոր եմ եղել, բայց ավագ սերունդն ինձ շատ է օգնել ` ճանապարհս հարթելու : Օրինակ Ռուբեն Բաբայանը և՜ տեղ է տվել, որպեսզի բեմադրեմ, և՜ փառատոնի է տարել ինձ ` Եգիպտոս : Այնուհետև ինձ ուղարկեցին Մոսկվա `ռեժիսորական լաբորատորիայի, որում ինձ ևս օգնեցին մի շարք մարդիկ գործիչների միությունը, իմ վարպետը: Երջանականում եմ, երբ տեսնում եմ, որ տեսնում եմ տաղանդավոր սերունդ և ամեն գնով փորձում եմ օգնել նրանց :Հիմա էլ ես եմ փորձում անել ամեն ինչ, որ իմ երեխեքն էլ գնան ռեժիսորական լաբորատորիայի: Ես կարծում ե, երբ տեսնում են, որ դու շատ ես սիում և նվիրված ես, ինքստինքյան բացում են դռները: Երբ դու հասկանում ես, որ թատերական ողջ աշխարհը մի մեծ թատերական ընտանիք է, այդ ժամանակ հայրիկը մտահոգվում է աղջկա մասին, աղջիկը իր երեխայի և այսպես թեռներով, ծոռներով բոլորն իրար համար մտահոգվում են :

-Երազանք, որ մանկուց ուղեկցել է Ձեզ

Երբ պետք է ընդունվեի թատերական ինստիտուտ, ինձ ասեցին հարցնելու են, թե ինչու ՞ ես ընտրել հենց այս մասնագիտությունը ու զգուշացրին, որ չեսեմ, թե մանկուց եմ երազել, որովհետև բոլորն այդպես են ասում և դու յուրօրինակ չես լինի :Ես մտածեցի, թե ինչպես եմ պատասխանելու, բայց ես ազնիվ էի, անկեղծ էի, իսկ ես մանկուց էի երազել : Ես ի սկզբանե գիտեի իմ մասնագիտությունը, թեպետ մեր ցեղում արվեստագետ չկար, գումարած դրան իմ ընտանիքում մաթեմատիներ կային, և ես դպրոցում էլ մաթեմատիկայի, ֆիզիկայի օլիմպիադաներին էի մասնակցում, մինչ օրս էլ դասընկերներս ինձ ասում են, դու կարող էիր գիտնական դառնալ : Ընդունվելուց անգամ դպրոցի տնօրենն ինձ կանչեց և ասաց `«ուշքի արի, Նարինե» : Բայց միևնույն է ընտրեցի թատերականը և շնորհակալ եմ ծնողներիս, որ կողքիս էին:Փոքրուց միշտ տատիկ, պապիկի համար խաղացել եմ: Մանկուց դա եմ երազել, և դա էլ արել եմ : Երբ չես հավատում ուժերիդ, դրանք թուլանում են:Գնացեք ձեր երազանքի ետևից:

-Ըստ Ձեզ .ի՞նչ ասել է հայրենիք:

Իրականում մենք ասում ենք մեր Հայաստանը, բայց իրականում մենք մեր պետությունը դեռ չենք ստեղծել: Պետությունը մեր երիտասարդներն են: Դա միայն սիրո վրա պետք է ստեղծվի : Ստեղծիր պետություն, առողջ պետություն, այդ ժամանակ շատ հարցեր ճիշտ կլուծվեն : Մենք պետք է հասկանանք, որ հայրենիքի մի մասնիկն ենք : Ինչպիսին երկիրդ է, այդպիսին էլ մշակույթդ է : Ուզում եմ, որ ներքուստ առողջ լինենք :Դա պետք է անենք ` իրար պահելով, սիրելով, շատ սիրելով :

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6015 | 0 | 0
Facebook