Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՏԵՐԿԻՐ «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

16:22, երեքշաբթի, 03 հունիսի, 2014 թ.


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հայկական Կարմիր Խաչի Ընկերության և ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատան նախաձեռնությամբ «Աջակցել առավել կարիքավորներին» ծրագրի շրջանակներում, «Էկոնոմիկա և Իրավունք» Կենտրոնը 2014թ-ի մարտ ամսվա ընթացքում իրականացրեց դասընթացներ, որոնց նպատակն էր՝ աջակցել սիրիահայերին՝ ՀՀ-ում բիզնես սկսելու, այն արդյունավետ կազմակերպելու և որպես ձեռնարկատեր կայանալու հարցում: Վերոնշյալ ծրագիրը մեկն էր ծառայությունների համալիր փաթեթի, որն առաջարկվում է «Աջակցության Հիմնադրամի» «Աջակցության կրթության շարունակական վերապատրաստման» , ինչպես նաև՝ «Աջակցություն Հայրենադարձներին» ծրագրերի շրջանակներում: Տվյալ դասընթացի արդյունքում տեղեկատվական, խորհրդատվական և կրթական աջակցություն ցուցաբերվեց այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդնել իրենց բիզնեսը (հիմնականում՝ փոքր) և ծավալել տնտեսական գործունեություն: Հնարավորության շրջանակներում մանրամասնորեն և առարկայական ներկայացվեց այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են և բավարար բիզնեսի, կազմակերպության իրավակազմակերպչական տեսակի ընտրության հարցում, ինչպես նաև՝ հստակեցվեց բիզնեսի կամ կազմակերպության գրանցման պայմաններն ու հաջորդականությունը: Շահառուներին ներկայացվեց նաև՝ ՀՀ-ում բիզնեսի ներդրման և կազմակերպման նպատակով անհրաժեշտ հարկային, հաշվապահական, տնտեսական ոլորտի ողջ տեղեկատվությունը:

«Աջակցության Հիմնադրամի» ծառայությունների փաթեթի մյուս՝ «Աջակցություն գիտելիքահեն տնտեսական կապերի ստեղծմանը» ծրագիրը, բիզնեսի ներդրմանն, ընդլայնմանն ու կազմակերպմանը միտված ծրագրերից մեկն է, որն ուղղված է նաև Հայաստան-արտերկիր տնտեսական կապերի ստեղծման և զարգացման գործընթացին: Նոր շուկաների ուսումնասիրությունը, առկա խնդիրների լուծմանն ուղղված գրագետ ու հիմնավորված մոտեցումները հնարավորություն կտան ստեղծելու տնտեսապես մրցունակ նախագծեր:

Նմանատիպ ծրագրում կարևորվում է, հատկապես, տեղեկատվական, խորհրդատվական, կրթական, վերապատրաստման և ամենատարբեր խնդիրների լուծման շուրջ աջակցությունը, որը պետք է լինի շարունակական, այլ ոչ թե՝ իրադրային կամ ժամանակավրեպ:

«Էկոնոմիկա և Իրավունք» Կենտրոնի շրջանակներում գործող «Աջակցության Հիմնադրամը» նշված ծրագրի շրջանակներում պատրաստակամ է աջակցելու Հայաստան –արտերկիր տնտեսական կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը: Ծրագրում կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր նպատակ ունեն գործունեություն ծավալել Հյասաստան-արտերկիր կապերի ոլորտում: Վերջինս վերաբերում է և՛ տնտեսական, և՛ կրթական, և՛ գիտության առևտրայնացման համատեղ ծրագրերի կայացմանն ու զարգացմանը:

Ընդգրկվելով գոյություն ունեցող մի շարք գործող նախագծերի մեջ (որտեղ կարևորվում է մասնավորապես՝ տեղեկատվական և խորհրդատվական աջակցությունը, , այդ թվում՝ իրավատնտեսական, ֆինանսական, հաշվապահական, հարկային, կազմակերպչական, շուկայագիտության, բիզնեսի ներդրման, կառավարման և այլ ուղղություններով) շահագրգիռ կողմերի համար կարող են ներկայացվել իրենց իսկ բիզնես, կրթական, ինչպես նաև՝ ամենատարբեր այլ նախագծերի իրականացման արդյունավետ տարբերակներ և մարքեթինգային ռեալ առաջխաղացում:

«Աջակցության Հիմնադրամը» այս և այլ ծրագրերով հետաքրքրվող անձանց և կազմակերպություններին դիմում է համագործակցության առաջարկով` ի նպաստ երկարատև և շարունակական աջակցության:


    
    

www.elc.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4599 | 0 | 0
Facebook