Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսը եռատոն ամիս

20:24, երկուշաբթի, 26 մայիսի, 2014 թ.

Հայ ժողովրդի պատմության գրեթե բոլոր էջերը պսակված են հաղթանակների

դրվագներով: Կան հաղթական տարեթվեր, որոնք կրկնակի և անգամ` եռակի

տոներ են: Այդպիսին է մայիսի 9-ը: Այդ օրն անմոռանալի է 1941-1945 թթ.

երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի հաղթանակով, 1992թ-ի

Շուշի ազատագրմամբ և199թ-ի ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի ստեղծմամբ:

Զոլաքարի թիվ1 միջն. դպրոցում մայիսյան միջոցառումն սկսվեց երթով` դեպի

գյուղամիջյան հուշարձան-կոթող: Աշակերտներն ու ուսուցիչները ծաղիկներ դրեցին

Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակն

անմահացնող հուշարձանին: Այնուհետև հնչեցին շնորհավորանքներ` վետերանների,

դպրոցի տնօրենի և գյուղապետի կողմից:

Աշակերտներն իրենց ակնածանքի ու երախտիքի խոսքերն ուղղեցին ներկա վետերան-

ներին, արտասանեցին բանաստեղծություններ` ի հիշատակ նրանց զոհված ընկերների:

Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր` երգչախմբի կատարմամբ: Վերջում` հայկական

դհոլ-զուռնայի երաժշտության ներքո, դպրոցի «Բագրևանդ» երգի-պարի համույթը ներկա-

յացրեց ռազմական ու հաղթական մի քանի պարեր:

Գոհ մնացին թե՛վետերանները և թե՛ներկա գտնվող բոլոր համագյուղացիները:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4315 | 0 | 0
Facebook