Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովհաննես Թումանյան 145

13:10, երկուշաբթի, 26 մայիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     2014թ. մայիսի 22-ին Նորակերտի միջնակարգ դպրոցում անցկացվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145 ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր հ. լեզվի ու գրականության ուսուցչուհի՝ Լ. Մաթևոսյանը:
     Վերոնշյալ միջոցառմանը մասնակցում էին 5-րդ դասարանի աշակերտները, որոնք ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղու մասին ուշագրավ տվյալներ, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, հեղինակին նվիրված մեծարման խոսքերով, ինչպես նաև ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից ու բեմականացրին սիրված հեքիաթներից դրվագներ:
     Միջոցառման ավարտին աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց՝ կարևորելով օրվա խորհուրդը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3700 | 0 | 0
Facebook