Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցնծա ազգ Սիրուշոն ''ՊռեԳոմեշ'' է երգում

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
01:48, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2012 թ.
Ցնծա ազգ Սիրուշոն ''ՊռեԳոմեշ'' է երգում
     Վերջին շրջանում ինտերնետային բոլոր կայքերը անդրադարձ կատարեցին Սիրուշոյի ''ՊռեԳոմեշ'' երգին, որի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Կոմիտասի ''Լոռվա Գութաներգ''-ը:Բոլորը ակտիվորեն քննարկում, հիանում կամ քննադատում էին կատարումը:Իսկ այսօր տեղի ունեցավ ''ՊռեԳոմեշ'' երգի տեսահոլովակի պրեմիերան:Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսահոլովակն ու այն կայծակնային արագությամբ հայտնվեց գրեթե բոլորի պատին ու ազգս ասես թողնելով բոլոր կարևոր ու հրատապ գործերը շտապեց ետ չմնալ հոսքից ու տեղադրել տեսահոլովակը սեփական մեկնաբանությամբ:Նշեմ, որ ի սկզբանե երգը չէր արժանացել իմ հավանությանը ու եթե այսքան աղմկահարույց չլիներ նրա շուրջ խոսակցությունները, վստահ եմ, որ այն ուղղակի հերթական երգի կարգավիճակով կներխուժեր հայկական ամենատարբեր հիթ շքերթներ ու կմոռացվեր մեկ այլ երգի հայտնվելուն պես:Բայց մինչ երգը հանդիսատեսի դատին հանձնելն այնքան քննարկվեց ու խոսվեց երգի մասին, որ այն արդեն իսկ հետաքրքրության մի մեծ ալիք էր բարձրացրել իր շուրջ ու դրա գլխավոր գործոնն իհարկե երգի հեղինակ-կատարող Սիրուշոն էր:Այն ամենն ինչ ներկայացնում է Սիրուշոն լսարանին հետաքրքիր է ու այս տեսահոլովակը ևս բացառություն չէր:Հակառակ երգին տեսահոլովակը ինձ համար առավել ստացված էր ու գեղեցիկ, չնայած որ որոշակի նմանություն գտա Rihanna-Drake "Take Care" տեսահոլովակի հետ:Գուցե նմանությունը 2 տեսահոլովակներում կոտոշավոր կենդանու առկայությունն էր ու դանդաղեցված կադրի էֆֆեկտը, բայց կարծում եմ նմանություն առկա է:ՈՒ չնայած այս ամենին տեսահոլովակը գեղեցիկ էր, ճաշակով, իսկ Սիրուշոն հերթական անգամ ներկայացավ իր ողջ հմայքով:Սակայն ինչպես ասում են."ճաշակին ընկեր չկա" ու այս դեպքում էլ անհերքելի է այն փաստը, որ թե տեսահոլովակը և թե երգը շատերի կողմից չեն արժանացել հավանության, այդ իսկ պատճառով ստորև տեղադրում եմ տեսահոլովակն ու սպասում ձեր կարծիքներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4597 | 5 | 0
Facebook