Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մնացին հաշված ժամեր...

DAVID
Հեղինակ`
DAVID
00:46, կիրակի, 06 մայիսի, 2012 թ.
Մնացին հաշված ժամեր...

Այսօր Հայաստանում լռության օր է, բայց, եթե Աստված երեկ մի փոքր անգութ գտնվեր մեր հանդեպ, ապա մենք հնարավոր է այսօր լռության րոպեով հարգեինք շատերի հիշատակը:Շատերի կթվա, որ իմ հոդվածն ուղղված է հանրապետականի դեմ, սակայն, իրականում այդպես չէ.կփորձեմ ամփոփել ընտրարշավն ու տալ նրանց արարքների բնորոշումը:
     ՀՀԿ:Ըստ իս, հանրապետականի վարած քաղաքականությունը անցյալ տարինեի շարունակությունն էր:Սև PR, բարեբանել իրենց կուսակցությանը, բոլոր դրական երևույթները վերագրել սեփական անձին, իսկ անհաջողությունները բարդել ընդդիմության արգելքներ առաջացնելու փաստին:

ԲՀԿ-ն այս տարի շատ գեղեցիկ, ակտիվ ու ճկուն քաղաքականություն վարեց, որն ուղղակի աչք էր շոյում:Նա դուրս գալով կոալիցիայի կազմից ցույց տվեց, որ ինքը հանրապետականին կցված <>:Նա ունի իր ուրույն դերն ու գաղափարախոսությունը, ունի ասելիք, գործ և նպատակ, որն իհարկե մեր օրերում հաճախ չես հանդիպի:Եվ դա միայն գովեստի է արժանի:
     ՀԱԿ: Կարելի է այս թեմայով խոսել երկար, խոսել անդադար, սակայն, կփորձեմ տանել զուգահեռներ մնացած կուսակցությունների հետ և սահմանափակվել:

Այն էականորեն տարբերվեց նախորդ ընրարշավից, որը նախագահական էր, որի համար դրական հող նախապատրաստեցին իհարկե ԶԼՄ-ները:Նրանք նորից կազմակերպեցին բազմարդ հանրահավաքներ, չնայած իշխող կուսակցությունների արգելքներին, քանի որ, ես իմ սեփական աչքերով եմ տեսել <>, որի պատճառով ՃՈ աշխատակիցները հետ էին ուղարկում մարդկանց տուն:
     ՀՅԴ:Իմ կարծիքով ամենաօրինակելի և պարկեշտ քաղաքականություն և քարոզարշավ վարած կուսակցություն էր:Նրանց գաղափարներն նոր ծիլեր տվեցին և ես հուսով եմ, որ նրանք կկարողանան հաղթահարել 5%-անոց շեմը և ավելին, նրանք կունենան համապատասխան քանակությամբ տեղեր խորհրդարանում:Նրանք մտավորական խավի ակտիվացման բջիջներն կդառնան:
     Ժառանգություն:Ես շատ հարգանքով եմ մոտենում այս կուսակցությանը, բայց և միաժամանակ չեմ կարող չնշել մի քանի ակնբախ փաստեր, որոնք մտածելու տեղիք են տալիս:Միայն գովելի է, որ հայ մարդը, Ամերիակայից վերադարձել է Հայաստան և զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ:Բայց, վերջերս ինձ հանդիպեց մի փաստաթուղթ, որում, Րաֆֆի Հովհաննիսյանն թուրքերին ուղղված իր գրվածքում Մեծ Եղեռնն կոչում էր <>:Դա իհարկե չգիտեմ ինչքանով է համապատասխանում իրականությանը, բայց այնուամենայնիվ......
     Րաֆֆուն ես անձամբ բարևել եմ, սեղմել նրա ձեռքը, լսել բարեմաղթանքն ու նման այլ բաներ...Գովելի է..Սակայն կրկին բայցեր...Այն բոլոր վայրերն ուր նա գնում էր միշտ գնում էր պանիր (հավանաբար մի քանի մոտակա տարիներին պանիր նա դժվար թե այլևս գնի), բայց այստեղ տեսնում եմ ձևական բնույթ կրող փաստ:Գաղափարախոսությունը լավն է, սակայն երբեմն նրանք անցնում են <>:
     ՕԵԿ:Իսկ ՕԵկ-ի մասին խոսելն, իմ կարծիքով, ուղղակի իմաստ չունի, քանի որ նրանք ինչպես անցած անգամ այս անգամ ևս վարեցին նույն քաղաքականությունը:Նրանք կոալիցիայի կազմում են, սակայն վերջին օրերին սկսեցին <> մյուսների`ի դեմս հանրապետականի երեսին, լինելով նրա կցորդը:Նա նորից կհավաքի որոշակի քանակությամբ ձայներ ու կրկին կմիանա ՀՀԿ-ին:
     Ինչևէ, չկենտրոնանանք անցյալի վրա, քանի որ դրանք արդեն վաղուց անցյալ են և ոչինչ հնարավոր չէ փոխել, վաղն ամեն ինչ պարզ կլինի այս նույն ժամերին `ով էր ճիշտ, ով` սխալ:Հուսանք, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում.անկախ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, որում թող հաղթի ճիշտը, արդար, շիտակն ու արժանավորը:Վաղը բոլորս լինենք ուշադիր և անտարբեր չգտնվենք կեղծիքների նկատմամբ և տեսնելու դեպքում ահազանգենք թեժ գծով կամ դիմենք մոտակա Ոստիականական բաժանմունք:Այն մարդկանց և քաղ.ուժերին, ում որ չնշեցի, կանխավ հայտնում եմ նրանց ներողամտությունը:
     Հուսանք և անպրենք:Բոլորիս հաջողություն...

BHk arajnordi eluytic araj
BHk arajnordi eluytic araj
HHK-i Alaverdum
HHK-i Alaverdum
BHK-n Alaverdum
BHK-n Alaverdum
Raffi Hovhannisyann Alaverdum panir gnelis
Raffi Hovhannisyann Alaverdum panir gnelis
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5960 | 6 | 0
Facebook