Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում

DAVID
Հեղինակ`
DAVID
20:20, ուրբաթ, 04 մայիսի, 2012 թ.
Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում
     Քիչ առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։ ՀՀԿ կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների բռնկվելու արդյունքում մեծ թվով քաղաքացիներ այրվածքներ են ստացել։ Հրապարակում գտնվող մարդիկ վախեցել են անակնկալ միջադեպից և մեծ իրարանցում է առաջացել։ Միջադեպի պատճառով դադարեցվել է նաև միջոցառումը։
     Այժմ մեծ թվով շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։ Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։Դեպքին ակնատեսները վկայում են, որ տուժածների մեջ կան մեծ թվով երեխաներ:Ականատեսներից մեկի պնդմամբ, խոսքը գնում է ոչ թե մեկ- երկու այլ 100-200 և ավելի մարդկանց մասին...Դեպքի մանրամասների մասին հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Սա հերթական նվերն էր հանրությանը:Սպասեք նոր անակնկալների, սիրով ձեր հոժար ծառա հանրապետականից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6723 | 0 | 0
Facebook