Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց դաս քիմիայից «Փոխադարձ կապն անօրգանական միացությունների դասերի միջև» թեմայով:

10:20, երկուշաբթի, 19 մայիսի, 2014 թ.


    
    
     2014թ մայիսի 16-ին յուրօրինակ դաս էր կազմակերպել Նորակերտի միջն. դպրոցում: Քիմիայի ուսուցչուհի Ժ. Թադևոսյանը 8-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս «Փոխադարձ կապն անօրգանական միացությունների դասերի միջև» թեմայով: Աշակերտները բավականին մանրամասն ներկայացրին օքսիդների, թթուների, հիմքերի և աղերի անվանակարգը, դասակարգումը, ստացումը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Անօրգանական միացություների դասերի միջև փոխարկումների ամփոփիչ աղյուսակի միջոցով աշակերտները կողմնորոշվեցին, թե ո՞ր դասերի նյութերն են միմյանց հետ փոխազդում: Աշակերտները նախապես պատրաստել էին պաստառներ, որոնցով ձևավորել էին դասարանը: Դասին առկա էին անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Կատարվեց տեսական գիտելիքների ամրապնդում լաբորատոր փորձերի միջոցով` ինդիկատորների ազդեցությունը թթվահիմնային միջավայրի վրա, չեզոքացման ռեակցիայի ցուցադրում` լուծույթի գունաթափվելը: Պատմեցին նաև հետաքրքիր պատմություն օքսիդների վերաբերյալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7703 | 0 | 0
Facebook