Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանսիայի պատվիրակությունը երկրաբանական թանգարանում

Սեփ.լրատու
Մամուլի խոսնակ`
Սեփ.լրատու
11:16, ուրբաթ, 16 մայիսի, 2014 թ.

Մայիսի 13-ին Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը հյուրընկալեց Ֆրանսիայից ժամանակ պատվիրակությանը, որի կազմում էին Փարիզի ակադեմիայի ռեկտորը, Լիոնի համալսարանի նախագահը, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համագործակցող խորհրդի համանախագահը, Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ռեկտորը և այլոք:

Հյուրերին ողջունեց ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը` նշելով, որ շուրջ 25 տարի է իստիտուտը սերտ համագործակցում է Ֆրանսիայի տարբեր գիտական կառույցների հետ: Պարոն Մելիքսեթյանը նշեց, որ շատ կարևորում է այդ համագործակցությունը, որը տվել է դրական բարձր արդյունքներ: Վերջին տարիների ընթացքում Ֆրանսիայում իրենց դոկտորական կոչումներն է ստացել ինստիտուտի 4 աշխատակից, ովքեր այսօր ինստիտուտում զբաղեցնում են կարևոր պաշտոններ, ինստիտուտի տասնյակ գիտաշխատողներ վերապատրաստվել են Փարիզի և Լիլի համալսարաններում:

Հանդիպման ընթացքում հյուրերին համառոտ ներկայացվեցին IRG և LIA ծրագրերը, խոսեցին այդ ծրագրերի նպատակների, դրանց տված գիտական արդյունքների մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ով խոսեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և CNRS- ի համատեղ ֆինանսավորմամբ ստեղծված տարածաշրջանային եզակի միջազգային լաբորատորիայի մասին: Պարոն Ավետիսյանը նշեց նաև, որ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում գիտության ոլորտը և աջակցում է այս ոլորտում հայ –ֆրանսիական համագործակցությանը:

Ներկաները երկուստեք հույս հայտնեցին, որ համագործակցությունը շարունակելի է և ողջունելի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2587 | 0 | 0
Facebook