Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնարավոր է մենք նման ենք իրար

Arpine Faryan
Հեղինակ`
Arpine Faryan
21:24, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2012 թ.
Հնարավոր է մենք նման ենք իրար
     Հետաքրքիր բան է կյանքը, երբ փոքր էի ուզում էի մեծանալ, հիմա երբ մեծ եմ ուզում եմ նորից մանուկ լինել:
     Մանկություն... Այս բառն ասելիս ամեն մեկը մի բան է պատկերացնում: Ես արտասանելով այս բառը պատկերացնում եմ մի բակ` լի երեխաներով, որոնց ես ընկերներ էի կոչում, ու այդ ընկերների հետ կատարած բազում խենթություններով:
     Գիտեք, ինձ թվում է մենք նման ենք իրար` մանկությունով:Մենք ունեցել ենք իրական մանկություն` ոչ համակարգչային: Հիմա վստահ եմ, որ եթե խնդրեմ ձեզ պատմել ձեր մանկությունից, դուք ոչ թե կպատմեք` ինչպես հաղթել համակարգչային դևին, այլ շատ ավելի հետաքրքիր դեպքեր:
     Օրինակ ես հիշում եմ, թե ինչպես էինք հողից տորթ պատպաստում, ռեզին, պարան խաղում, հավատում հրեշների գոյությանը և այլ խենթություններ:
     Հիշում եմ, որ գիշերները վախով գնում էի ջուր խմելու, վազելով վերադառնում պառկում տեղերումս ու ինձ հաղթած զգում, որ հրեշները ինձ չկերան:
     Հիշում եմ... Ու սրտի ցավով արձագանքում` « Ես արդեն մեծացել եմ...»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3876 | 0 | 0
Facebook