Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսյան հաղթանակները Ծաղկաձորում

14:34, երկուշաբթի, 12 մայիսի, 2014 թ.
     Ասես ի վերուստ էր որոշված` հայության մղած ամենաբախտորոշ ճակատամարտերն ու տարած հաղթանակները կայացել են մայիս ամսին: Ավարայրում մենք պաշտպանում էինք դավանանքի և հայրենիքի ազատությունը, Սարդարապատում` հայրենիքում ապրելու ու պետականություն կերտելու իրավունքը, Մեծ հայրենականում, մեր նվիրյալ մասնակցությամբ` դրսևորվեց հայրենիքի ազատությունը պահպանելու կամքը, իսկ Արցախյան ազատամարտում կրկին վերահաստատեցինք ազատ ապրելու համայն հայության ձգտումը: Մայիսը հաղթանակների ամիս է.... Հաղթանակներով հաղթանակած մայիսը լոռեցի 300 երիտասարդներ դիմավորեցին Ծաղկաձորում, որտեղ անց էր կացվում ավանդույթ դարձած թվով 5-րդ եռօրյա հավաք-հանգիստը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի ներկայիս զավակները համախմբվել էին իրենց իսկ արժեքների շուրջ, Հայոց հզոր ու բարգավաճ պետականության կերտման շուրջ և եկել էին ապացուցելու, որ իրենք ոչ միայն հաղթանակ ապահոված հերոսական սերունդների հետևորդն են, այլ կրողն են այդ հաղթանակների շարունակության: Հենց այդ գաղափարն էր արտահայտված երիտասարդների կողմից կազմակերպված ֆլեշ - մոբում, որն ըստ էության միասնական շուրջպար էր` խորհրդանշական քոչարու ներքո: Նրանք պարում էին.... պարում` ի նշան համախմբված լինելու, պարում` անառարկելի հարգանք տածելով` մեր ժողովրդի հերոս զավակներին, պարում էին անկոտրում կամքի նվիրումով:
     Եվ, ահա երեք օր շարունակ հյուրանոցի բոլոր հարկերում, հյուրանոցի տարածքում կարելի էր հանդիպել խմբված երիտասարդների, ովքեր երգում էին, պարում, ասմունքում, հետաքրքիր խաղեր խաղում, զրուցում, ծանոթանում և անգամ սիրահարվում... Հանգստի ընթացքում անցկացվեցին նաև սեղանի թենիսի, շախմատի, պարանի ձգման, «ԼԵՍ» ինտելեկտուալ մրցույթներ: Հաղթողներն արժանացան իրենց մրցանակներին, պատվոգրերին և հուշանվերներին:
     Երիտասարդների եռօրյա հավաքի երրորդ օրն էր. ու բոլորը կարծես տխուր էին... հուզված, արցունքոտ աչքերով: Հրաժեշտից առաջ հնչեցին հրաժեշտի և շնորհակալական խոսքեր, լսվեցին անկեղծ խոստովանություններ, եղան գրկախառնություններ.... Ահա սրանք էին ծաղկաձորյան եռօրյա հանգստի անբաժան մասերը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3652 | 1 | 0
Facebook