Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանների տեր մարդիկ

Լիանա
Հեղինակ`
Լիանա
00:08, երեքշաբթի, 23 ապրիլի, 2013 թ.
Ինչպես են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանների տեր մարդիկ

Խոյ.Հորոսկոպի այս նշանը, թեւ չի չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ:
     Ցուլ. Կարծիք կա, որ այս նշանի տակ ծնված մարդիկ ունենում են ջերմ և փափուկ շրթունքներ: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները:
     Երկվորյակ.Այս նշանի մարդիկ բավականին շատ են համբուրվում, սակայն աչքի չեն ընկնում կրքոտությամբ: Երկվորյակները բազմազանություն են փնտրում ու գնալով ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:
     Խեցգետին. Համարվում է ամենաշատ համբուրվող նշանը: Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ:
     Առյուծ.Առյուծները համեմատաբար ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում:
     Կույս.Կույսերը շատ ամաչկոտ են այս հարցում, համբուրում են բացառապես իրենց սիրած էակի հետ, քանի որ լինելով զզվող, երբեք չեն համբուրի նրան, ով դուր չի գալիս նրանց:

Կշեռք. Այս նշանի տեր մարդկանց համարում են համբույրի վարպետներ, կհամբուրվեն ում հետ ասես և որտեղ ասես: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:
     Կարիճ.Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում, քանի որ նա համբուրելիս ցույց է տալիս ինչպես իր սերը, այնպես էլ ատելությունը:
     Աղեղնավոր.Լավ տրամադրության դեպքում նրանք կարող են համբուրել առաջին պատահածին: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, չնայած աչքի չեն ընկնում համբուրվելու տեխնիկայով:

Այծեղջյուր.Նրանց համբույրները սառն են և անզգացմունք, դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Այծեղջուրը ամենաքիչ համբուրվող նշանն է:
     Ջրհոս.Իրենց համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով են համբուրում:
     Ձկներ.Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Ձկները առավել սիրում են, երբ իրենց համբուրում են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14775 | 2 | 0
Facebook