Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ «ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆ

12:07, չորեքշաբթի, 07 մայիսի, 2014 թ.


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

«ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆ


    

Հայկական Կարմիր Խաչի Ընկերության և ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատան նախաձեռնությամբ «Աջակցել առավել կարիքավորներին» ծրագրի շրջանակներում, «Էկոնոմիկա և Իրավունք» Կենտրոնը 2014թ-ի մարտ ամսվա ընթացքում իրականացրեց դասընթացներ, որոնց նպատակն էր՝ աջակցել սիրիահայերին՝ ՀՀ-ում բիզնես սկսելու, այն արդյունավետ կազմակերպելու և որպես ձեռնարկատեր կայանալու հարցում:

Վերոնշյալ ծրագիրը մեկն էր ծառայությունների համալիր փաթեթի, որն առաջարկվում է «Աջակցության Հիմնադրամի» «Աջակցության կրթության շարունակական վերապատրաստման» , ինչպես նաև՝ «Աջակցություն Հայրենադարձներին» ծրագրերի շրջանակներում: Տվյալ դասընթացի արդյունքում տեղեկատվական, խորհրդատվական և կրթական աջակցություն ցուցաբերվեց այն սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդնել իրենց բիզնեսը (հիմնականում՝ փոքր) և ծավալել տնտեսական գործունեություն: Հնարավորության շրջանակներում մանրամասնորեն և առարկայական ներկայացվեց այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են և բավարար բիզնեսի, կազմակերպության իրավակազմակերպչական տեսակի ընտրության հարցում, ինչպես նաև՝ հստակեցվեց բիզնեսի կամ կազմակերպության գրանցման պայմաններն ու հաջորդականությունը: Շահառուներին ներկայացվեց նաև՝ ՀՀ-ում բիզնեսի ներդրման և կազմակերպման նպատակով անհրաժեշտ հարկային, հաշվապահական, տնտեսական ոլորտի ողջ տեղեկատվությունը:

Որպես կանոն, հեռանկարային և արդյունավետ կարող են լինել այն ծրագրերը, որոնք, ունեն երկարաժամկետ օգտակարության և կարևորության ցուցանիշ: Մասնավորապես, ամենատարբեր խնդիրների շուրջ աջակցության ծրագրերն անհրաժեշտ է առաջարկել ոչ միայն ժամանակավոր օգնություն ցուցաբերելու համար (այդ թվում նույնիսկ դրամական), այլ նաև՝ նպատակահարմար է հանդես գալ նախաձեռնությամբ, որը շահառուներին կտա հնարավորություն ընդգրկվելու կոնկրետ ծրագրերի մեջ, ինչի արդյունքում իրենք անձամբ կարող են լուծել իրենց իսկ խնդիրները: Այս ենթատեքստում, տվյալ դասընթացների ընթացքում, ի սկզբանե առաջադրված նպատակի արդյունավետ և ամբողջական իրականացումից բացի, սիրիահայերի հետ կայացած շփման և քննարկումների արդյունքում բացահայտվեցին մի շարք խնդիրներ, որոնք, նախ և առաջ, կապված են հայրենիքում բնակվել և գործունեություն ծավալել ցանկացողների սոցիալիզացիա անցնելու անհրաժեշտության հետ:

Նշված գործընթացի իրականացման արդյունքում շահառուները (սիրիահայեր, լիբանանահայեր, ինչպես նաև՝ այլ երկրներից ներգաղթյալներ) կադապտացվեն նոր միջավայրի հետ, կդառնան տվյալ հասարակության անդամներ, ինչու չէ, նաև՝ լիիրավ քաղաքացիներ:

Նմանատիպ ծրագրում կարևորվում է, հատկապես, տեղեկատվական, խորհրդատվական, կրթական, վերապատրաստման և ամենատարբեր խնդիրների լուծման շուրջ աջակցությունը, որը պետք է լինի շարունակական, այլ ոչ թե՝ իրադրային կամ ժամանակավրեպ:

«Էկոնոմիկա և Իրավունք» Կենտրոնի շրջանակներում գործող «Աջակցության Հիմնադրամը» «Աջակցություն Հայրենադարձներին» ծրագրի շրջանակներում պատրաստակամ է աջակցելու Հայաստան վերադարձած հայերին՝ ընդգրկելով գոյություն ունեցող մի շարք գործող նախագծերի մեջ (որտեղ կարևորվում է մասնավորապես՝ տեղեկատվական և խորհրդատվական աջակցությունը, , այդ թվում՝ իրավատնտեսական, ֆինանսական, հաշվապահական, հարկային, կազմակերպչական, բիզնես և այլ ուղղություններով):

Ի դեպ, «Էկոնոմիկա և Իրավունք» Կենտրոնը բիզնես վերպատրաստման մեկ այլ ծրագիր կկազմակերպի շուրջ 80 սիրիահայերի հետ մայիս ամսվա ընթացքում: Այս ծրագիրն իրականացվելու է Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախաձեռնությամբ, Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիայի Կարմիր Խաչի ընկերության օժանդակությամբ:

«Աջակցության Հիմնադրամը» այս և այլ հիմնախնդիրներով մտահոգ ու շահագրգիռ անձանց և կազմակերպություններին դիմում է համագործակցության առաջարկով` ի նպաստ երկարատև և շարունակական աջակցության:


    

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ՝

«ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆ

«ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»

www.elc.am


    

Նատալյա Հախվերդյան, Լուսինե Օհանյան


    


    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4940 | 0 | 0
Facebook