Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞րն է ի վերջո սեր կոչվածը

57 hg
Հեղինակ`
57 hg
22:21, ուրբաթ, 02 մայիսի, 2014 թ.

Սիրո մասին դարեր շարունակ լիարժեք բացատրություն չեն կարողացել տալ նույնիսիկ մեծ փիլիսոփաներն ու գիտնականները: Եվ եթե ինչ-որ մեկը փորձի հաստատակամ համոզել որ սիրո մեջ սա այնպես է կամ սա այնպես է, ապա ասեք այդ մարդուն, որ նա սխալվում է: Որորվհետև ՍԵՐԸ յուրաքանչյուր մարդ բացարձակ նոր ու տարբեր ձևով է ընկալում, հասկանում ու զգում: Ու հիմա ես կգրեմ սիրո մասին իմ կարծիքը, սակայն այն ինչ կգրեմ, դա աքսիոմա չէ ու ոչ էլ օրենք, որովհետև ՍԵՐԸ չի կարող տեղավորվել աքսիոմաների կամ օրենքների մեջ: Որովհետև եթե ՍԵՐԸ տեղավորվեր որևէ տեսակի օրենքի մեջ, կդառնար շատ հասարակ մի երևույթ: Այդ պատճառով, խնդրում եմ ինձ խիստ չդատել, որովհետև ես հիմա կարտահայտեմ իմ սեփական կարծիքը ՍԻՐՈ մասին;
     ՍԵՐ բառը ես մի քանի անգամ մեծատառերով գրեցի հենց այն պատճառով, որ սերը չի ենթարկվում որևէ կանոնի կամ օրենքի: Սերը դա այն չէ, երբ դու պառկում ես քնելու ու չես կարողանում քնել: Երբ դու պառկում ես քնելու ու չես կարողանում քնել, դա կիրք է: Բառիս բուն իմաստով շատ մեծ կիրք է, որը կարող լինել կամ հրապուրանքին հաջորդող զգացում կամ ինչու ոչ սիրուն նախորդող կենսավիճակ: Սակայն դա սեր չէ: Ինչո՞ւ եմ սա մատնանշում: Որովհետև, վերջերս հայ հասարակության մեջ կարծիք ու վարք է ձևավորվել, որ երբ տղան կամ աղջիկը չեն կարողանում քուն մտնել, կամ ցրված են ու կամ թե մտքով անվերջ տարված են հակառակ սեռի որևէ ներկայացուցչով, ապա դա ՍԵՐ է: Ոչ դա սեր չէ: Դա կիրք է, միայն ու միայն կիրք: Ինչպես ասացի, կիրքը կարող է նախորդել ՍԻՐՈւՆ, սակայն կարող է և չնախորդել: Որովհետև կիրքն անկախ նախորդող ու հաջորդող զգացմունքներից ու զգացողություններից կոչվում է և մնում է կիրք: Կիրքը` ի դեպ, ֆիզիկական ցանկություն է. կլինի դա սեռական ցանկություն, շոյանքի ցանկություն, թե որևէ մեկ այլ ֆիզիկական ձգտում:

ՍԻՐՈ ԱԽՏԱՆԻՇԵՐ
     Ո՞րն է ի վերջո սեր կոչվածը: Սերը այն զգացմունքն է (ոչ մի դեպքում զգացողությունը), երբ մարդը զգում է մեկ այլ մարդու հետ հոգևոր կարիք: Երբ առանց տվյալ մարդու չես կարողանում որոշում կայացնել (չնայած այն բանի, որ նախկինում միշտ առանց նրա ես կայացրել քո որոշումները), երբ տվյալ մարդուն սրտանց խանդում ես (խոսքը շիզոֆրենիկ խանդի մասին չէ.), երբ խանդում ես խենթի պես, խելագարի պես ու օրերով տանջվում ես այդ խանդից ու բայց ոչ մի բառ չես ասում քեզ հրապուրած էակին: Չես ասում, որովհետև սիրում ես: Որովհետև եթե որևէ սխալ մեղադրանք ներկայացնես նրան, ապա ինչպե՞ս հետո ինքդ քեզ պիտի ներես, որ մեղադրանք ես ներկայացրել այդ անմեղ էակին: Սերն այն զգացմունքն է, երբ այնպիսի գաղտնիքը, որը երբեք ոչ ոքի չես բացելու, կիսում ես այն էակի հետ, որը քեզ հրապուրել է: Նույնիսկ այնպիսի գաղտնիքները, որոնք գուցե քեզ համար ամոթալի են կամ վիրավորական, դու անպայման կբացես քեզ հրապուրող էակին, եթե սիորւմ ես: Հա, ի դեպ, սերը չի չափվում արցունքներով: Մարդկանց թվում է, որ երբ ինչ որ մեկի կարոտել են ու լաց են լինում ուրեմն սիրում են: Ոչ… Սերն արցունքներով չի չափվում: Արցունքները կամ լացը զգացմունքն ուղեկցող, զգացմունքն արտահայտող հոգեվիճակ են, սակայն երբեք արցունքը չի նշանակում սեր: Մարդը կարող է լաց լինել օրինակ մարմնական ցանկության կարոտից` նույնիսկ չհասկանալով, որ լաց է լինում կրքի պատճառով:


     Այս իմաստով շատ դժվար է տարբերել իրական սերը, հրապուրանքից ու մարմնական ցանկությունից, որովհետև ԻՐԱԿԱՆ ՍԵՐԸ հրապուրանքի կամ մարմնական ցանկության ճիշտ նմանությամբ ուղեկցվում է կարոտով, նրան տեսնելու ցանկությամբ, նրա կողքին լինելու ցանկությամբ, մարմնական տենչանքով, գուցե նաև արցունքներով: Ես սա համարում եմ հիմնական պատճառներից մեկը, որ շատ զույգեր այսօր ամուսնանում են` չգիտակցելով ու նույնիսկ չկասկածելով, որ ՉԵՆ ՍԻՐՈւՄ կամ ՉԵՆ ՍԻՐՎՈւՄ:
     Սիրո մեջ պետք է համոզվել: Ու սերը պետք է ապացուցել: Սակայն սերը ապացուցել չի նշանակում անկողին մտնել: Չէ, սիրուն արժանանալ է պետք, վաստակել ու վայելել: Սերը երբեք հենց էնպես չի տրվում ու հենց էնպես չի կորչում: Սերը պարգև է ու այն վաստակել է պետք: Իսկ սեր վաստակելու միայն մեկ ճանապարհ կա` ՍԻՐԵԼ: Սիրելը ունակություն է, որով ցավոք այսօր քչերն են օժտված: Ես կարծում եմ, որ սերը օդ է, առանց որի մարդ շնչահեղձ կլինի:


    

http://elq.am/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6909 | 0 | 0
Facebook