Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անտարբերությունը հիվանդություն է

11:35, ուրբաթ, 02 մայիսի, 2014 թ.
     «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության կամավորներից մեկը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
     ...... Ինձ համար անտարբերությունը հասարակության հիվանդ լինելու լրջագույն ախտանիշներից մեկն է: Առողջ մտածող մարդը տեղի ունեցող երևույթների նկատմամբ միշտ պետք է որոշակի վերաբերմունք ունենա: Անտարբեր լինում եմ միայն նրանք, ովքեր զուրկ են մտածելու ունակությունից՝հետևապես հիվանդ են: Ինչպես կարելի է անտարբեր անցնել, երբ մի խումբ երեխաներ քարերով սատկացնում են փոքրիկ շնիկին, երբ տեսնում ես աղբ փորփրող սովից գունատված երեխայի, երբ տեսնում ես, թե ինչպես են կտրում բակիդ միակ բարդին՝տեղը «Բիստրո» կառուցելու նպատակով, երբ երթուղայինի վարորդը կեղտոտ ու գարշահոտ շորերով դեմքիդ է փչում էժանագին սիգարետի ծուխը:
     Հենց անտարբեր հասարակության և պասիվ ծխելու խնդիրներին էր նվիրված ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետարանում կազմակերպված սեմինարը: Սեմինարին մասնակցում էին Չարենցավան քաղաքի ակտիվ երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Լինել անտարբեր, վնասել սեփական առողջությունը, թե արձագանքել վարորդի կողմից ծխելու երևույթի նկատմաբ: Ահա այս թեմաների շուրջ ինտերակտիվ քննարկումներ ծավալվեցին: Կազմակերպիչները և սեմինարի մասնակիցները որոշեցին ստեղծել քաղաքապետարանին կից հասարակական դիտորդական խմբեր, որոնք դիտարկումներ կկատարեն տարբեր ոլորտներում, այդ թվում հանրային սպասարկման երթուղային տրանսպորտում: Հիշեցնենք որ «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» ծրագիրն իրականացնում է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3488 | 0 | 0
Facebook