Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերադարձ դեպի կյանք

Սոնա
Հեղինակ`
Սոնա
14:56, երեքշաբթի, 29 ապրիլի, 2014 թ.

Կարծես արդեն գիտեմ որքան գունավոր է մոլորակը: Ժամանակ երբ դու արդեն կողքիս չես ու հիմա նոր գիտակցում եմ երջանկությունս առանց քեզ: Հասկացա, որ դու միայն պատնեշ ես եղել իմ երջանկության ճանապարհին: Զգում եմ թե ինչպես եմ վայելում օդի ամեն հոսքը մարմինս և արդեն ազատ շնչում: Վայելում եմ Աստծո պարգևած ամեն մի առավոտ շնորհակալություն հայտնելով նրան, որ դու արդեն կողքիս չես: Ուղեղս լիցքաթափվել և վերականգնել է մտածելու կարողությունը: Փողոցով քայլելիս արդեն տեսնում եմ մարդկանց, հիշում եմ նրանց դեմքերը: Ժպիտներ, որ նրանք շռայլում են և ես լցվում եմ հրաշալի արբածության զգացումով: Վաղուց մոռացված զգացողություններ և զգացմունքներ, որոնք լքել էին ինձ նորից վերադառնում են: Անհավանական է, բայց ես ապաքինվում եմ: Ապաքինվում եմ մի անբուժելի և վարակիչ երևույթից որին ՍԵՐ են անվանում: Ես փորձեցի և երջանիկ եմ, որ համալրեցի ուժեղագույն մարդկանց շարքերը ովքեր կյանքի գնով վերապրում են կյանքը և հասկանում, որ մենք ապրում ենք միայն մեկ անգամ: Թեև ապաքինվել սիրուց անհավանական է….. Հիմա եմ հասկանում ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՄ ՍԻՐԵԼ ՔԵԶ……) ) ) ) ) ) ) ) ) ) ) ) )

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4111 | 0 | 0
Facebook