Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համերգային ծրագիր՝ միայն շիրակցիների մասնակցությամբ

57 hg
Հեղինակ`
57 hg
22:19, երկուշաբթի, 28 ապրիլի, 2014 թ.
     Ապրիլի 25 -ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Made in Shirak» համերգային ծրագիրը, որին մասնակցում էին Շիրակի լավագույն և տաղանդաշատ երգիչ-երգչուհիներ` Մաշա Մնջոյանը, Կիմ Գրիգորյանը, Արմեն Եդիգարյանը, Մոնիկա Մանուչարովան, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Պետրոս Պետրոսյանը և այլք: «Made in Shirak» համերգային ծրագիրը կազմակերպվել էր West contact պրոդյուսերական կենտրոնի կողմից: «Այս համերգի նպատակն է գյումրեցի երիտասարդ կատարողներին հավաքել մեկ տեղ, առիթ ստեղծել իրենց տաղանդը ցուցադրելու գյումրեցի, շիրակցի հանդիսատեսին: Առաջին անգամ` վերջին 15 տարիների ընթացքում, ստեղծվեց համերգային բեմ, ճիշտ է սիմֆոնիկ, ժողովրդական նվագախմբեր կային, բայց համերգային նվագախումբ չկար: Համերգը որպես այդպիսին, շարունակական է: Վաղը նույն համերգը, նույն կազմով կներկայացվի Արթիկ քաղաքում: Այն, ինչ նպատակ էինք դրել, կարծում եմ՝ ստացվեց, -ասաց համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Մուշեղ Ասատրյանը: Գյումրեցի տաղանդավոր երգչուհի Մաշա Մնջոյանը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ողջունելով հանդիսականին, ասաց, թե երկար ժամանակ է ինչ ելույթ չի ունեցել իր քաղաքում և կարոտել է իր հանդիսատեսին, իսկ համերգին մասնակցելու հրավերն էլ չի մերժել նրա համար, որ շատ է սիրում Գյումրին ու գյումրեցիներին: «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, որ շատ բեմերում է հանդես եկել, բայց գյումրեցի հանդիսատեսն ուրիշ է իր ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Համերգին իր յուրահատուկ կատարումներով հանդես եկավ նաև Վահագ Ռաշը: Ելույթներով ներկայացան Արմեն Եդիգարյանն ու Կիմ Գրիգորյանը: Վերջինս իր երգերից բացի, կատարեց նաև Արամ MP3 «Not Alone» երգը և արժանացավ գյումրեցի հանդիսատեսի բուռն ծափողջյուններին: Բոլոր մասնակիցների կատարումներն ընթացան «Best Music» երաժշտական համույթի կենդանի նվագակցությամբ:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3274 | 0 | 0
Facebook